Wednesday, 24 04 2024
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Սահմանադրության հարցը` նոր իրավիճակում

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն օրերս հայտարարել էր, որ պետք է պատրաստվել սահմանադրական բարեփոխումների քաղաքական բովանդակային քննարկումների: Այդպիսով ՀՀԿ-ն, ըստ էության, ազդարարում է, որ մոտենում է սահմանադրական բարեփոխումների մասին հայտարարության պահը: Ընդ որում` Վահրամ Բաղդասարյանն ակնարկել էր, որ հնարավոր են հայեցակարգում բովանդակային փոփոխություններ, և ներկայիս ժամանակը հենց այնպես չի վերցված:

Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ սահմանադրական բարեփոխումների մասին իր որոշումը կասի փետրվար-մարտ ամիսներին: Փետրվարին նա անսպասելիորեն որոշեց լուծել Գագիկ Ծառուկյանի հարցը, որը դրանից մի քանի օր առաջ հանդես էր եկել հայտարարությամբ, որ մերժում են սահմանադրական բարեփոխումները և ամեն ինչ անելու են դրանք տապալելու համար: Տապալվեց Գագիկ Ծառուկյանը, և թվում է, որ ճանապարհը բաց է Սերժ Սարգսյանի համար բարեփոխումների մեկնարկ հայտարարելու առումով՝ ընդդիմություն որպես այդպիսին չկա, սակայն Սերժ Սարգսյանը կրկին շարունակեց այդ հարցով դադարը:

Մարտի 5-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարը, որի ընթացքում ամենայն հավանականությամբ տեղի կունենա կուսակցության նախագահի փոփոխություն: Համենայնդեպս, սպասումներն այդ կապակցությամբ շատ հավանական են, ԲՀԿ-ականների հայտարարություններն էլ իրենց մեջ ինտրիգ են պարունակում այդ մասով: Եվ այս առումով հարց է առաջանում` արդյո՞ք Սերժ Սարգսյանն իր որոշումը հրապարակելու առումով կսպասի մարտի 5-ին ԲՀԿ համագումարում կուսակցության նախագահի հարցի լուծմանը, թե՞ իր որոշումը կհրապարակի ավելի շուտ:

Խնդիրն այն է, թե ինչքանով Սերժ Սարգսյանն ազդեցություն ունի ԲՀԿ նախագահի ընտրության վրա: Սարգսյանը Ծառուկյանի հետ պայմանավորվել է նրա անվնաս հեռանալու հարցում, սակայն հետաքրքրական է, թե արդյոք կա՞ պայմանավորվածություն նաև ԲՀԿ-ի հետագա ճակատագրի հարցում: Թե՞ Սերժ Սարգսյանն այդ խնդիրը թողել է Հովիկ Աբրահամյանի վրա, որն էլ, այսպես ասած, Սերժ Սարգսյանի կամ ՀՀԿ-ի ներկայացուցիչն է լինելու ԲՀԿ-ի, այսպես ասած, «գրագիտացման» հարցում:

ԲՀԿ-ն մոնոլիտ չէ, և դա ակնհայտ էր հենց սկզբից, ինչպես ՀՀԿ-ն է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի` այսպես ասած ներդրումներով կազմավորվել, այնպես էլ ԲՀԿ-ում են երկուսն էլ իրենց մարդկանց ներդրել: Խնդիրն այն է, թե Սերժ Սարգսյանի համար ինչքանով է սկզբունքային Գագիկ Ծառուկյանի հեռացումից բացի` սեփական անձի նշանակումը կուսակցության նախագահի պաշտոնին: Դա կարող է լինել, օրինակ, Հովիկ Աբրահամյանի վստահելի անձ, Աբրահամյանն էլ գտնվում է Սերժ Սարգսյանի ենթակայության տակ: Որովհետև Սարգսյանի համար միգուցե սկզբունքային չլինի ԲՀԿ-ում լիակատար ազդեցություն սահմանելը, և նա այնտեղ Ռոբերտ Քոչարյանի թևի համար թողնի խաղի հնարավորություն, որպեսզի այդ թևի միջոցով նաև հակակշիռ ստեղծի Հովիկ Աբրահամյանի համար` այդպիսով ԲՀԿ-ն էլ ավելի կառավարելի պահելով: Բոլոր դեպքերում, ԲՀԿ-ի վերակազմավորման, կուսակցության ներսում ուժերի հարաբերակցության և հետագա ռազմավարության խնդիրը կարող է մեծ նշանակություն ունենալ սահմանադրական բարեփոխումների հարցում Սերժ Սարգսյանի վերջնական որոշման վրա:

Վերջին հաշվով, մինչ օրս ակնհայտ է, որ այդ բարեփոխումները նրա համար խաղ թելադրելու միջոց են եղել և բարեփոխումները, խոշոր հաշվով, ֆունդամենտալ նշանակություն չունեն իշխանության հարցը լուծելու հարցում: Կառավարման մոդելն այս տեսանկյունից առավելապես ֆորմալ խնդիր է, քանի որ Հայաստանում իշխանության խնդիրը լուծվում է ոչ թե ֆորմալ սահմանադրական լծակների, այլ ներքին ուժային հարաբերակցությամբ՝ և՛ ֆիզիկական ուժի, և՛ ֆինանսական ուժի, իսկ այս ամենն էլ արտաքին հովանավորությամբ փաթեթավորված: Եվ այս առումով բացառել պետք չէ, որ եթե Սերժ Սարգսյանը կարողանում է հուսալիորեն չեզոքացնել, այսպես ասած, համակարգային հակադիր ուժը, ապա չի բացառվում, որ նա կարող է մտորել կառավարման խորհրդարանական մոդելի տարբերակի անցումը նվազեցնելու, այսինքն` այնուամենայնիվ կիսանախագահականությունը պահելու մասին, և գուցե պատահական չէ, որ Վահրամ Բաղդասարյանի խոսքում ակնարկներ կան հնարավոր բովանդակային փոփոխության մասին:

Պահելով կիսանախագահականության բալանսը` Սերժ Սարգսյանը կարող է փորձ անել հավասարակշռել, այսպես ասած, իր կուսակցական ենթակայության տակ գտնվող խորհրդարանական մեծամասնությունը` իր նշանակած նախագահի պաշտոնով, այսինքն` այդ պաշտոնը պահել որպես մեծամասնության հակակշիռ, հնարավոր ներկուսակցական խարդավանքները և դավաճանությունները կանխարգելելու մեխանիզմի համար: Չէ՞ որ ՀՀԿ-ի պատմությունն, ըստ էության, հենց նման խարդավանքների պատմություն է: Այս տեսանկյունից, երբ հակադիր ուժը համակարգում չեզոքացված է, Սերժ Սարգսյանի համար իրադրությունը կարող է և փոխվել, կարող են ի հայտ գալ լուծումների նոր տարբերակներ` ելնելով այն փաստից, որ ներքաղաքական և ներհամակարգային ուժերի նոր դասավորություն է:

Վերջին հաշվով, Սերժ Սարգսյանը փետրվարյան իր «բլից-կրիգից» հետո իշխանության հարցն, ըստ էության, լուծել է, և այսօր օրակարգում նրա համար այդ լուծման ձևակերպումների խնդիրն է, և սահմանադրական փոփոխությունների այս կամ այն տարբերակը գտնվում է այդ տիրույթում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում