Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Գայել Անդոնյան. Հայաստանի հավաքականի նոր պաշտպանը՝ Մարսելի «Օլիմպիկ»-ից

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ «Ֆուտբոլի ժամը» հաղորդման ժամանակ հայտարարել էր, որ Մարսելի «Օլիմպիկ»-ի հայազգի պաշտպան Գայել Անդոնյանը մարտի 21-ին կժամանի Հայաստան ու կստանա քաղաքացիություն, որից հետո կմիանա մեր ազգային հավաքականին:

Գայել Անդոնյանը ծնվել է Ֆրանսիայի Մարսել քաղաքում՝ 1995թ. փետրվարի 7-ին: 6-ամյա Անդոնյանը 2001թ. ընդունվել է «Գեմենոսիեն» ակումբի ակադեմիա, որտեղ մարզվել է մինչև 2003թ.: 2003-04թթ նա մարզվել է «Աուբանժ»-ում: 2004թ. Գայելը տեղափոխվել է Մարսելի «Օլիմպիկ»-ի ակադեմիա ու սկսել առաջին քայլերը կատարել մեծ ֆուտբոլի ճանապարհին:

2011թ. Անդոնյանը հրավիրվել է Ֆրանսիայի մինչև 16 տարեկանների հավաքական, որտեղ 2 խաղ է անցկացրել: Դեռ վաղուց նա հայտնվել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում, սակայն 3 տարի առաջ հրաժարվել էր հանդես գալ մեր ազգային թիմում:

«Ինձ հետ կապ էին հաստատել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները, բայց ես չեմ ընդունել նրանց առաջարկը, քանի որ երիտասարդ եմ ազգային թիմում հանդես գալու համար: Ամեն դեպքում, այդ առաջարկը մեծ պատիվ է ինձ համար», – նշել էր 17-ամյա Անդոնյանը:

2014թ. Անդոնյանն առաջին պաշտոնական խաղն անցկացրեց Մարսելի «Օլիմպիկ»-ի հիմնական թիմի կազմում: Ֆրանսիայի բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրում «Օլիմպիկ»-ը սեփական հարկի տակ ուժերը չափեց «Լանս»-ի հետ: Թիմը հաղթեց 2:1 հաշվով, իսկ Անդոնյանը փոխարինման դուրս եկավ 79-րդ րոպեին:

20-ամյա կենտրոնական պաշտպանի հասակը 185 սմ է, քաշը՝ 74կգ: Transfermarkt մասնագիտացված ինտերնետ պորտալն Անդոնյանի տրանսֆերային արժեքը գնահատել է 132.000 ֆունտ (180.000 եվրո):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում