Wednesday, 24 04 2024
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին վատությունը հայ ժողովրդին

Hayeli.am-ը զրուցել է սոցիոլոգ, ԵՊՀ պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանի հետ:

-Տիկին Հարությունյան, Ձեր կարծիքով Հայաստանում այժմ քաղաքական ճգնաժամ կա՞:

-Հայաստանում այժմ կա վստահության և լեգիտիմության ճգնաժամ: Դիագնոստիկան հետևյալն է՝ այս պահին վստահության և լեգիտիմության ճգնաժամի մեջ են գտնվում և’ իշխանությունը, և’ ընդդիմությունը, և’ պետությունը, և’հասարկությունը. բոլորը: Երկար ժամանակ մենք գործ ունեինք քաղաքական բլեֆի հետ՝ ընդդիմությունը որոշել էր վերցնել իշխանությունը՝ համաձայնվելով դառնալ ոչ լեգիտիմ: Եթե նրանց հաջողվեր վերցնել իշխանությունը, նրանք կդառնային ոչ լեգիտիմ իշխանություն և ոչնչով չէին տարբերվի գործող իշխանությունից, ոչ մի հարց երկրում չէր լուծվի: Երբ հայտարարվեց, որ փետրվարի 20-ին միտինգ ենք անում, որ վերցնենք իշխանությունը, դա ճգնաժամի դրսևորում էր: Լեգիտիմության ճգնաժամը ընդդիմության մոտ շատ ավելի ցայտուն է արտահայտված, դրանից դուրս գալու միակ ելքը ինստիտուցիոնալ ընդդիմության ստեղծումն է:

-Նկոլ Փաշինյանը օրերս հանդես եկավ նման լոզունգով ՝ոչ սուպերլիդերներին, եկել է քաղաքական թիմի ժամանակը: Ինստիտուցիոնալ ընդդիմության մոդելը, ո՞րը պետք է լինի, նորից սուպերլիդերնե՞ր ենք ստեղծելու, թե՞ այդ ժամանկներն իսկապես անցնում են:

-Այս հարցում ես համամիտ եմ Նիկոլ Փաշինյանի հետ, իր առաջ քաշած հարցադրումը ճիշտ էր: Ես կուզանայի Նիկոլին հարցնել՝ ինչո՞ւ նա այդ հարցը հնչեցրեց պառլամենտում, չէ՞ որ ակնհայտ է, որ իր այդ լոզունգն ուղղված էր Լևոն Տեր-Պետրոսյանին: Ես կարծում եմ, որ այս ճառը պիտի հնչեր ընդդիմության աշխատանքային քննարկման ժամանակ, ոչ թե խորհրդարանի դահլիճում: Պարտված ընդդիմությունը պետք է ժողով հրավիրեր՝ որոշելու իր նոր ռազմավարությունը, և այդ ճառը շատ տեղին կլիներ: Ընդդդիմությունը պետք է նոր խաղի կանոններ մշակի, նոր գործողություններով առաջնորդվի, այլապես մշտապես կրկնվող պարտությունները ընդմիշտ կոչնչացնեն ընդդիմությանը:

-Ինչպես ե՞ք գնահատում օրեր առաջ ՀՀԿ նիստում հանրապետության նախագահի և մի շարք իշխանավորների` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ուղղված կոշոտ քննադատությունը և դրան հաջորդած մյուս քայլերը:

-Ես կատարվածը գնահատում եմ նորմալ, որովհետև բավականին երկար ժամանակ տեղի էր ունենում քաղաքական բլեֆ, որը իշխանությունը պայթեցրեց: Իշխանությունը դրա իրավունքն ուներ, նույնիսկ պարտավոր էր ավելի շուտ անել, որովհետև խաթարվում էր երկրի սոցիալական կարգն ու հավասարակշռությունը: Ամերկյացի հայտնի սոցիոլոգ Սարոկինը սոցիալական իլուզիոնիզմի տեսության կանոնների մեջ սահմանել է <<քաղաքական բլեֆ>> հասկացությունը: Երբ քաղաքական ուժը չի հայտարարում, որ ինքն ընդդիմություն է, բայց ասում է, որ գնում է իշխանություն վերցնելու, դա բլեֆ է, որովհետև իշխանությունը վերցնել նշանակում է հեղափոխություն անել, այլապես ոչ ոք իշխանություն չի տա:

Բլեֆ էր նաև Ծառուկյանի ողջ գործունեությունը, նա որշել էր ինքն իրեն արքա երևակայել, նունիսկ գնաց Մոսկվա, Կրեմլում նրան չէին ընդունել, իսկ երբ իրեն հարցրել էին՝ ինչո՞վ ես տարբերվելու այսօրվա իշխանությունից, ինքն ասել էր՝ ես կլինեմ ավելի ուժեղ: Դա, իհարկե, քիչ է, որովհետև ռուսների համար փորձած թանը անփորձ մածունից լավ է:

-Նման պայմաներում հնարավո՞ր է, որ Արևմուտքն առիթից օգտվելով մայդանի ծրագիր իրագործի Հայաստանում:

-Հայաստանում ոչ’ մայդանի, ո՛չ էլ բունտի պոնտեցիալ չկա, մայդանի համար կարևոր է նաև հասարակության խոհեմության ֆակտրը, որը, բարեբախտաբար, Հայաստանում աշխատում է:

-ՀՀԿ-ԲՀԿ բանավեճի ընթացքում բավական բարձր դիրքեր զբաղեցվող մարդկանց կողմից մականուններ օգտագործվեցին. սա քաղաքական մշակույթի դեգրադացի՞ա էր, թե՞…

-Իշխանությունը գնաց պիտակավորման, որովհետև այդ պահին քաղաքական խնդիր էր լուծում: Իսկ դրանից առաջ ի՞նչ էր տեղի ունեում, չէ՞ որ այդ մականունները կային, պիտակավորվածները հիմա էլ կան, այդ թվում նաև իշխանության մեջ: Այլ հարց, որ այդ պիտակավորները մեր ընտրանում պատիվ չեն բերում, և նրանց պետք էր չթողնել քաղաքականություն: Բայց կատարվածը խորքային պրոցես է. այդ պիտակավորները նախ ձեռք բերեցին սեփականություն, հետո էլ ստացան քաղաքական իշխանություն: Ծառուկյանի հետ կատարվածը հետարքրիր փորձ է. եթե դա դառնա քաղաքական մշակույթի մաս, իհարկե, շատ վատ է, բայց որպես պատմական փաստ և նախադեպ, անպայման պետք է մնայուն լինի: Պիտակավորները, եթե որոշում են մտնել քաղաքականություն, պիտի հիշեն, որ եթե իրենք հանկարծ սահմանը անցեն, այդ հարվածը անպայման կստանան:

-Ձեր կարծիքով` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համար իր ստացած հարվածը անսպասելի՞ էր, ինքը չէր՞ կանխատեսում, որ կարող է նման հարված ստանալ:

-Կարծում եմ` ոչ, չէր կանխատեսում, որովհետև Ծառուկյանը քաղաքական փորձի պակաս ունի, ինքը քաղաքական գործիչ չէ, քաղաքական գրքեր, հավանբար, քիչ է կարդացել: Լինելով օլիգարխ`լինելով այս համակարգի արատներից լայնորեն օգտված և դրանց շնորհիվ հարստացած մարդ` Ծառուկյանը չէր կարող զանգվածներին առաջնորդել դեպի համակարգի կործանում: Ծառուկյանն ինքն էլ զոհ է գնացել քաղաքական բլեֆին, որովհետև հավատացել է Լևոն Տեր-Պոտրասյանի պատմած քաղաքական հեքիաթին և բուրժուադեմոկրատական հեղափոխության իլուզիային: Տեր-Պետրոսյանը թող չմոռան, որ օլիգարխիկ համակարգի հիմքերը իր իշխանության օրոք են դրվել, և եթե ուզում էր բուրժուադեմոկրատական հեղափոխություն անել, թող իր իշխանության օրոք աներ: Այս բլեֆի հեղինակը Ծառուկյանը չէ, Լևոն Տեր-Պետրոսյանն է, իսկ նա ոչ միայան պրոֆեսիանալ քաղաքական գործիչ է, այլ քաղաքական բլեֆի ասպարեզում ուղղակի վարպետ է: Ես կարծում եմ, որ քաղաքական դաշտում Գագիկ Ծառուկյանի դերակատրման այս աստիճանի ակտիվացումը Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին վատությունն էր հայ ժողովրդին:

-Ի՞նչ եք կարծում` ի՞նչ ճակատագիր կունենա Բարգավաճ Հայաստան կուսակցությունը:

-ԲՀԿ-ն վերջին շրջանում կամաց-կամաց քաղաքական միավոր էր դառնում, նրանք խնդիր ունեցան լիդերի հավակնությունների պատճառով: ԲՀԿ-ն կայացման ճանապարհ է անացել, այնտեղ կա քաղաքական լիցք, որը կորցնել ափսոս կլիներ: Որպես կանոն` կուսակցություններն անցնում են փորձության ճանապարհ, կատարվածը իրենց համար փորձություն էր, և եթե ԲՀԿ-ն կարողանա դիմագրավել, կմնա քաղքական դաշտում: Սա, համնայն դեպս, իմ ցանկությունն է : Պարզապես, հարց է առաջանում, թե ում միջոցներով է գոյոտևելու ԲՀԿ-ն, այս հարցի պատասխանը ես չունեմ, իրենք պիտի գտնեն:

-Այս ընթացքում որո՞նք են իշխանության թույլ տված հիմնական սխալները:

-Ես մեղադրում եմ իշխանությանը նրա համար, որ մինչև վերջ չկարողացավ պահել փափուկ ավտորիտարիզմի ռեժիմը և սկսեց գործադրել կործր մեթոդներ, սա վտանգավոր է: Չեխերն ասում են ՝ փափուկ ավտորիտարիզմը բռունցք է թավշյա ձեռնոցի մեջ: Բռունցքը պետք է ուղղվի իր չինովնիկներին, թավիշը՝ հասարկությանը: Մեր իշխանությունը չկարողացավ սա ապահովել: Օրինակ խեղճ Արտակը / խոսքը ծեծված ԲՀԿ ակտիվիստ Արտակ Խաչատրյանի մասին է-խմբ./ զոհ գնաց կարծր ավտորիտարիզմին: Ես ինձ իրավունք եմ վերապահում խորհուրդ տալ իշխանությանը՝ չգնալ կարծրացման, չվախեցնել ժողովրդին, որովհետև վախեցած ժողովուրդը չի կարող սահման պահել:

 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում