Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը չորրորդ մենամարտը կանցկացնի Ռոբերտ Շտիգլիցի հետ:
WBO-ն SES Boxing և Sauerland Event պրոմոուտերական ընկերություններին հանձնարարել է բանակցություններ սկսել մենամարտը կազմակերպելու վերաբերյալ: Այդ մասին հայտնում է Fightnews-ը:
Մենամարտն անցկացվելու է բանակցությունների ավարտից հետո 90 օրվա ընթացքում: