Friday, 29 03 2024
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00

Zangi-ի հայ հիմնադիրը ցանկանում է դուրս մղել Skype-ը

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների Դորնսայֆ ինստիտուտի անցկացրած «Ստեղծարար Հայաստան» միջոցառման ժամանակ՝ փետրվարի 21-ին, հայ ինժեներների թիմը՝ Վահրամ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ներկայացրել է բջջային զանգի հավելված, որը զարմացրել է լսարանին։ Zangi հավելվածը կոչված է բարելավելու հաղորդակցական ծառայությունը։ Skype-ն ու Viber-ը ներկայում ոլորտի առաջատարներն են, սակայն Zangi-ի մշակողները պնդում են, որ ներկայում այն կլինի ավել լավը ու ավելի հարմարավետ, քան առաջատար մրցակիցների ծառայությունն է։

Ցուցանիշները վկայում են հավելվածի արժանիքների հանդեպ օգտատերերի վերաբերմունքի մասին. Zangi-ն իր տեսակի մեջ Հայաստանում թիվ մեկ ներբեռնված հավելվածն է՝ 150 հազար օգտատերերով։ Այն դուրս է մղել Skype-ին, Viber-ին, Tango-ին և մի շարք այլ ծառայությունների։ Հավելվածն արմատներ է գցում նաև արտերկրում։ Այն ԱՄՆ-ում ունի մոտ 1000 օգտատեր՝ հայտնում են ծրագրային մշակողները։

Zangi-ն թույլ է տալիս ձայնային և տեսազանգեր կատարել անվճար՝ համացանցի առկայության դեպքոմ։ Հավելվածն առաջարկում է կիրառման հավելյալ տարբերակներ, դրանով կարելի է ակնթարթային հաղորդագրություններ ուղարկել, կարելի է զանգել, երբ զրուցակիցներից մեկի կապն անջատվել է, կամ կարելի է զանգել, երբ կողմերից մեկը չունի Zangi հավելված, թեև այդ դեպքերում հարկավոր կլինի վճարել։

Մրցակիցների նկատմամբ Zangi-ի առավելություններից մեկն այն է, որ այն ապահովում է մաքուր ձայնային և տեսազանգեր նույնիսկ համացանցային թույլ միացման դեպքում։ Հավելվածը նաև ստեղծված է այնպես, որպեսզի բջջայինից հնարավորինս քիչ ռեսուրս օգտագործի և արդյունքում ունենա բարձր արտադրողականություն նույնիսկ պակաս հզոր հեռախոսների դեպքում։

Մարտիրոսյանը Asbarez-ի հետ զրույցում հայտնել է, որ 5 տարի առաջ շատ հեշտ էր նախագծի համար թիմ հավաքելը, սակայն այսօր՝ ոչ։ Նա նշել է, որ Հայաստանում խնդիր է դարձել «ուղեղների արտահոսքը»։

Մարտիրոսյանի խոսքով՝ Հայաստանում ծրագրային ապահովման ոլորտում մշակումների մեծ կարիք կա, հատկապես բջջային հավելվածների առումով։

«Ես Հայաստանում ՏՏ արդյունաբերությունը համեմատում եմ մարգարտի հետ։ Հենց հիմա կա ավազահատիկ, և մենք կարիք ունենք մշակելու և զարգացնելու այն՝ դարձնելով մեծ մարգարիտ»,- ասել է նա։ «Այն, ինչի կարիքն ունենք Հայաստանում, օգնությունը չէ, այլ ներդրումները։ Մենք օգնության կարիք չունենք։ Մենք ունենք համաշխարհային դասի ինժեներներ և տեխնոլոգիաներ։ Մենք ներդրման կարիք ունենք՝ իմաստալից փոփոխություն բերելու համար»,- ասել է նա։

Մարտիրոսյանը նշել է, որ հայերը մշտապես լսում են հեռավոր սկսնակ ընկերությունների մասին, որոնք մեծ հաջողություններ են ունենում։ Նրա կարծիքով՝ դա Հայաստանում հեռավոր մի բան է թվում, սակայն միֆը պետք է կոտրել, ցույց տալ բոլորին, որ դա հնարավոր է նաև Հայաստանում։

Հավելվածն այժմ հասանելի է Apple App Store և Google Play առցանց խանութներում անվճար ներբեռնման համար։ Այն հասանելի է iOS և Android օպերացիոն հարթակներով աշխատող սարքերի համար։ Մշակողները հայտնել են, որ աշխատանքներ են տանում՝ առաջիկայում թողարկելու Zangi-ի համակարգչային և Mac տարբերակներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում