Աթենքում անարխիստներն այրել են ավտոմեքենա և կոտրել մի քանի խանութների ցուցափեղկեր: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրին:
«Անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ Պերամայում «Ոսկե արշալույս» ուլտրաաջ կուսակցության անդամները ներկ են լցրել հակաֆաշիստ երաժիշտ Պավլոս Ֆիսասի հուշարձանի վրա, ով մեկ տարի առաջ է սպանվել: Հուշարձանի վրա պատկերված է եղել սվաստիկա: Դրանից հետո անարխիստները երթով անցել են քաղաքի կենտրոնով, կոտրել մեկ ավտոմեքենա, մյուսի վրա նետել «Մոլոտովի կոկտեյլ», այրել աղբարկղերը, կոտրել մի քանի խանութների ցուցափեղկեր»,- ասել են ոստիկանությունում:
Նշվում է, որ Աթենքի համալսարանի պատմական շենքի մոտ հավաքվել է 300 ցուցարար: Ակցիայի մասնակիցները հանդես են եկել եվրոպացի վարկատուների հետ Հունաստանի կառավարության նոր համաձայնագրի դեմ: