ԱՄՆ-ում կապի դաշնային հանձնաժողովը խստացրել է պահանջները համացանցային փրովայդերների նկատմամբ, որպեսզի բոլոր հաճախորդների համար ապահովվի որակյալ կապի հավասար հասանելիություն: Այս մասին գրում է BBC-ն:
Մինչ օրս ընկերությունները հաճախ լրացուցիչ վճարել են համացանցային փրովայդերներին՝ իրենց կոնտենտի տվյալների փոխանցման արագությունն ավելի մեծացնելու համար: Փրովայդերները, սակայն, հաճախորդներին թրաֆիքի հետ կապված մանիպուլյացիաների մասին ոչինչ չեն հայտնել:
Համացանցային ակտիվիստների կողմից առաջ քաշված նորարարությանն աջակցել է նախագահ Բարաք Օբաման՝ հանձնաժողովի որոշումն անվանելով ժողովրդավարության հաղթանակ տեղեկատվական դարում: