Google ընկերությունը հայտարարել է, որ իր վճարային Android Pay համակարգը կներկայացնի մայիսին կայանալիք համաժողովին։ Այս մասին փոխանցում է Mashable պորտալը։
Նշվում է, որ նոր վճարային համակարգը կաշխատի Google Wallet-ից առանձին, սակայն համակարգերից օգտվողները կարող են դրանք համատեղել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Google-ը Softcard սկսնակ ընկերությունից կգնի բջջային վճարումների տեխնոլոգիաներ ու արտոնագրեր։