Ամերիկացի դերասան Ռոբերտ Դե Նիրոն ԱՄՆ հարկային ծառայությանը պարտք է 6.4 մլն դոլար։ Այս մասին հայտնում է New York Daily News-ը։
Դաշնային ծառայության աշխատակիցները դերասանին են ուղարկել ծանուցում այն մասին, որ անհրաժեշտ պայմանների չկատարման դեպքում Մանհեթենի նրա բնակարանի վրա կալանք կդրվի։
«Ոսկե գլոբուսի» և երկու «Օսկարի» դափնեկիր դերասանը «Թրայբեք» կինոփառատոնի համահիմնադիրն է, որն անցկացվում է Նյու Յորքում 2002 թվականից։