ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքների բնակիչները 2014 թվականի դեկտեմբերից հասանելիություն չունեն մարդասիրական օգնությանը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով օգնական Կյունգ-վա-Կանգը ԱԽ նիստում՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Նրա խոսքով՝ ԴԱԻՇ-ը Ռաքքա և Դեր-Զոր նահանգներում փակել է մարդասիրական օգնություն մատակարարող կազմակերպությունների ներկայացուցչությունները, այդ թվում՝ Սիրիական կարմիր մահիկը։