Տորոնտոյի նախկին քաղաքապետ Ռոբ Ֆորդը աճուրդի է հանել իր անձնական որոշ իրեր՝ ներառյալ փողկապը, որը նա կրել է այն ժամանակ, երբ խոստովանել է, որ կոկաին է օգտագործում, գրում է BBC-ն:
Փողկապի նախնական գինը ավելի քան 1600 դոլար է:
45-ամյա Ֆորդը Twitter-ում հայտարարել է, որ վաճառքից ստացված գումարների 10%-ը կտրամադրի լիպոսարկոմայի ուսումնասիրությանն ու բուժմանը:
2014թ. սեպտեմբեր ամսին, երբ մոտենում էր Ֆորդի պաշտոնավարման ավարտը, նրա մոտ հազվագյուտ տիպի քաղցկեղ է հայտնաբերվել:
Քաղաքապետի ընտրություններում նա հանել է իր թեկնածությունը: