Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հույս ունի, որ Մոլդովայում չի կրկնվի ուկրաինական սցենարը: Նման հայտարարություն Մերկելն արել է Ռումինիայի նախագահ Կլաուս Յոգանիսի հետ մամլո ասուլիսի ժամանակ, հաղորդում է Reuters-ը:
Այն հարցին` արդյո՞ք առկա է այն վտանգը, որ Ռումինայի արևելյան հարևանը կհայտնվի Մոսկվայի տեսադաշտում, Մերկելը պատասխանել է. «Ոչ, մենք հույս ունենք` ոչ»:
Մերկելն աջակցություն է հայտնել Եվրոպայի հետ կապերը հարթելուն ուղղված Մոլդովայի ջանքերին: Նա հավելել է, որ Գերմանիան և Ռումինիան քաղաքականապես իրենց սերտորեն կապված են զգում Մոլդովայի հետ, ինչպես նաև պատրաստ են աջակցել Քիշնևի նոր եվրոպամետ կառավարությանը: Մերկելը Մոլդովային «մերձավոր գործընկեր» է անվանել: