Չինաստանում բուդդայական տաճարի առջև ծնկի եկած խոզի լուսանկարները արագ տարածվել են համացանցում:
Փետրվարի 22-ին տեղի ունեցած փառատոնի ժամանակ կենդանուն նկարահանել են տաճարի այցելուները և պատահական անցորդները, իսկ կենդանին այդ դիրքում բավականին երկար է մնացել:
Տեսնելով, որ խոզը չի հեռանում, ներկաները հոգևորականների են կանչել, ովքեր փորձել են աղոթքի միջոցով վռնդել նրան տաճարի մոտակայքից: Խոզը ոտքի է կանգնել և դանդաղ հեռացել, հաղորդում է China Morning Post-ը:
http://youtu.be/PrfAYyWbDFY