ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերը հավանական է համարում, որ գարնանն աշխարհազորայինները կհարձակվեն Մարիուպոլի վրա: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը: Նա, սակայն, նշել է, որ իրադարձությունների նման զարգացումն անխուսափելի չէ:
Քլեփլերի խոսքերով` աշխարհազորայինները չեն նախատեսում գրավել ամբողջ Ուկրաինան: Նրանց բավական են միայն Լուգանսկի և Դոնեցկի մարզերը: Բացառություն կարող է լինել Մարիուպոլը, որը դեպի ծով ռազմավարական նշանակություն ունի:
Բացի այդ, աշխարհազորայինները ակտիվ հարձակողական գործողություններ սկսելու համար կարող են սպասել գարնան գալուն: