Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Արմենիա» հեռուստաընկերության «Ֆուտբոլի ժամը» հաղորդման ժամանակ խոսել է ռուսական «Ուրալ»-ի պաշտպան Դենիս Թումասյանի մասին:
«Միայն թե Դենիս Թումասյանի անունը չտաք: Բազմիցս ասել եմ, որ Թումասյանը ոչ կարող է հրավիրվել հավաքական, ոչ էլ կարող է օգուտ տալ հավաքականին:
Նա ազգությամբ հայ չէ և նա չի լինելու Հայաստանի հավաքականում, քանի դեռ ես ՀՖՖ նախագահ եմ»,- վստահեցրել է Հայրապետյանը: