Մարսելի «Օլիմպիկ»-ի երիտասարդական թիմի պաշտպան Գաել Անդոնյան հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականի կազմում, այս մասին պաշտոնապես հայտարարել է ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանն «Արմենիա» հեռուստաընկերության եթերում:
Նշվել է, որ 20-ամյա ֆուտբոլիստը Հայաստան կժամանի մարտի 21-ին: Գաելը կստանա Հայաստանի քաղաքացիություն:
Ռուբեն Հայրապետյանը նշել է նաև, որ ռուսական Ուֆա»-ի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն ազգային հավաքականին կմիանա մայիսին։
Հավելենք, որ մարտի 29-ին Հայաստանի ազգային հավաքականը կհյուրընկալվի Ալբանիայի ընտրանուն: