Միջազգային կոալիցիայի ռազմական ինքնաթիռներն ԱՄՆ-ի գլխավորությամբ հարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ԴԱԻՇ-ի գրոհայինների դիրքերին, որտեղ ջիհադիստներն ավելի քան 200 քրիստոնյաների են առևանգել, գրում է BBC-ն:
Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի տվյալներով՝ ավիացիան Թել-Թամեր քաղաքի վրա մի քանի հարձակում է իրականացրել:
ԴԱԻՇ-ի գրոհայինները կրոնական փոքրամասնության ներկայացուցիչներին երկուշաբթի օրը քաղաքին մոտ գտնվող գյուղերից են առևանգել:
Հետագա օրերին ջիհադիստներն այդ շրջանում քուրդ աշխարհազորայինների և նրանց քրիստոնյա դաշնակիցների հետ մարտերի են բռնվել: