Համացանցում տեսագրություն է հրապարակվել, որտեղ արձանագրված են Մոսուլում պատմական հուշարձանների ոչնչացումը ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) գրոհայինների կողմից: Այս մասին գրում է Associated Press-ը:
5 րոպեանոց տեսանյութում կարելի է տեսնել` ինչպես են ահաբեկիչները կոտրում արձանները և մարմարե սալիկները, կործանում հին կառույցները: Ոչնչացվել է նաև Ք.ա. VII դարում ստեղծված թևավոր ցլի տեսքով ասորական աստծո արձանը: ԴԱԻՇ-ը դրանք հերետիկ կուռքեր է համարում, որոնք ենթակա են ոչնչացման:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԴԱԻՇ-ի գրոհայինները պայթեցրել են Մոսուլի կենտրոնական գրադարանը և 10 հազար գիրք այրել: