Օսկարակիր դերասանուհի Լյուպիտա Նիոնգոյի զգեստը գողացել են նրա հյուրանոցային համարից: Այս մասին է հաղորդում TMZ պորտալը:
Նշվում է, որ զգեստը 150 հազար դոլար արժեր: Նիոնգոն այն կրել է «Օսկար» մրցանակաբաշխության արարողությանը:
Իրավապահ մարմինների աղբյուրները ավելացրել են, որ զգեստը պատված է մարգարիտներով և գողացվել է այն պահին, երբ դերասանուհին լքել է հյուրանոցային համարը: Ներկա պահին ոստիկանությունը փնտրում է գողին: