Միլանի նորաձևության շաբաթը շարունակվել է Just Cavalli-ի ցուցադրությամբ, հաղորդում է Spletnik.ru-ն:
Աշուն-ձմեռ 2015-ի հիմնական սկզբունքը, Կավալիի կարծիքով, համարձակ համադրություններն են: Ընձառյուծե դաջվածքը համադրված է աբստրակտ, «կոտրտված» զիգզագների հետ, մետաղականացված կաշին՝ մորթե կտորների, կիսաշրջազգեստները և շրջազգեստները համադրված են կիսասպորտային կոշիկների հետ:
Just Cavalli-ի այս հավաքածուում շատ են դիզայների կողմից այդքան սիրված կենդանական դաջվածքները, էթնիկ մոտիվներն ու ծաղկային ռոմանտիկան:
Սեզոնի գունապնակը բազմազան է՝ լակոնիկ սևից, սպիտակից և մոխրագույնից մինչև կարմիրի, դարչնագույնի, մանուշակագույնի, կապույտի և աղյուսագույնի խառնուրդները: