Միլանի Նորաձևության շաբաթի երկրորդ օրը բացվել է Max Mara և Fendi ապրանքանիշերի աշուն-ձմեռ հավաքածուների ցուցադրությամբ, գրում է Pletnik.ru-ն:
Նոր հավաքածուի ուղղությամբ աշխատելիս Max Mara-ի ստեղծագործական տնօրեն Լաուրա Լուսուարդին ոգեշնչվել է Մերիլին Մոնրոյի կերպարով: Հատկապես աչքին են ընկել գործվածքից բաճկոնակները, սեղմիրանները, մատիտ-կիսաշրջազգեստները, բրդե վերարկուները: Ներկայացվել են ժամանակակից հագուստներ 50-ականների ոգով:
Fendi ապրանքանիշը հիմնականում ցուցադրել է ծանր վերարկուներ, կիսաշրջազգեստներ և զգեստներ, որոնք հիշեցնում են արհեստանոցներում աշխատող վարպետներին:
Հիմնականում ընդգծվել են սպիտակ, սև, շիկահեր-շագանակագույն և վառ կարմիր գույները: