Սթենֆորդի համալսարանի մասնագետները, վերլուծելով համացանցում 6500 ռեստորանների վերաբերյալ ավելի քան 90000 մեկնաբանություններ, եկել են այն եզրակացության, որ ինչքան թանկարժեք է եղել ռեստորանը, այնքան հաճախ են այցելուները իրենց խոսքում սեքսի հետ կապված բառեր և արտահայտություններ օգտագործել, գրում է The Hindustan Times-ը:
Թանկարժեք ռեստորանների ուտեստները մարդիկ համեմատել են «օրգազմի», «զգայականության» կամ «սեքսուալության» հետ:
Իսկ ահա ոչ թանկարժեք ռեստորաններ այցելությունները մասնագետները համեմատել են թմրամոլության կամ ֆիզիկական վնասվածքների հետ: