Հայտնի են Aոatomy Awards մրցանակի մրցանակակիրները: Մրցանակը հանձնվում է լավագույն էրոտիկ ֆիլմերին: Մրցանակաբաշխության հիմնադիրը Mr. Skin կայքն է: Մրցանակաբաշխությունը տեղի է ունենում արդեն 16-րդ անգամ:
Դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը «Եղիր իմ կաշվում» ֆիլմի համար երկու մրցանակի է արժանացել`«Աստղային մերկ դեբյուտ» և «Ամբողջական մերկություն» անվանակարգերում:
«Լավագույն կուրծք» մրցանակը բաժին է ընկել Ալեքսանդրա Դադարիոյին` «Իսկական դետեկտիվ» ֆիլմում դերի համար: «Կրծքի լավագույն նկարահանում» անվանակարգում հաղթել է Լարս ֆոն Տրիերի «Նիմֆոմանկա» ֆիլմը:
Ջուլիանա Մուրը պարգևատրվել է «Էրոտիկ կինեմատոգրաֆիայում ցմահ վաստակ» մրցանակով: