Տրինիդադ և Տոբագո Հանրապետության ղեկավար Կամլա Պերսադ-Բիսեսարը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին առաջարկել է զուգարանի թղթով փոխել բենզինը և նավթը: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Պերսադ-Բիսեսարը կարծում է, որ նման փոխանակությունը ձեռնտու կլինի պետություններին:
Վենեսուելայի տեղեկատվության նախարարությունում չեն մեկնաբանել տվյալ առաջարկությունը: