Բրիտանիայի մեծությամբ երկրորդ խոշոր Royal Bank of Scotland բանկի վնասները 2014 թ. արդյունքներով 3.5 միլիարդ ֆունտ են կազմել: Այս մասին է ասվում ֆինանսական ինստիտուտի հրապարակած զեկույցում, հաղորդում է TASS-ը:
Այսպիսով, 2014 թ. RBS-ի համար անընդմեջ յոթերորդ տարին է դարձել, երբ բանկը միլիարդների վնասներ է կրել: 2013 թ. ֆինանսական ինստիտուտի վնասները 9 միլիարդ ֆունտ են կազմել:
Բանկի ղեկավարությունը ֆինանսական նման արդյունքները բացատրում է Citizens ամերիկյան բիզնեսի գնի նվազմամբ, ինչպես նաև միջազգային կարգավորողների կողմից բազմաթիվ տուգանքներով:
Միջոցների վերակառուցման և տնտեսման նպատակով RBS-ը մտադիր է ներդրումային գործունեություն ծավալել Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի 25 երկրներում:
Հինգ տարի առաջ RBS-ը փրկելու նպատակով Բրիտանիայում բյուջետային միջոցներից 45 միլիարդ ֆունտ է ծախսվել: Բանկը, որտեղ պետության մասնաբաժինը 81 տոկոս է կազմում, ֆինանսական բարդությունների պատճառով մասնակիորեն պետականացվել է: