Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է բաց թողնել «Ռոմա»-ի դեմ հանդիպումը, տեղեկացնում է La Stampa-ն:
Ըստ աղբյուրի` ֆրանսիացին մկանային ցավեր ունի:
Վաղը Պոգբան բուժզննում կանցնի, որից հետո պարզ կդառնա վնասվածքի լրջությունը:
Հիշեցնենք, որ «Յուվենտուս»-ի կազմում «Ռոմա»-ի դեմ հանդիպումը բաց կթողնի Անդրեա Պիռլոն: