Saturday, 20 04 2024
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է

Ով է սպանել Անյա տատիկին, ում արյան հետքերն են նրա եղունգի տակ, ինչու է Արթուրը գրավադրել սպանվածի մատանին

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Ավետիսյանի նախագահությամբ շարունակվեց Արթուր Շահինյանի գործի դատական քննությունը:

25-ամյա Արթուր Շահինյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2013 թվականի հուլիսի 13-ին, առավոտյան ժամը 6-ն անց 30-ի սահմաններում ինքնությունը չպարզված անձի կամ անձանց հետ բաց դռնից մուտք է գործել 75-ամյա Անյա Մուսայելյանի տուն և շահադիտական դրդումներով սպանել է նրան:

Ըստ գործի տվյալների՝ Արթուրն ու տուժող կինը նույն թաղամասում են բնակվել՝ Երևանի Էմինեսկուի 2-րդ փողոցում, Արթուրը ճանաչել է տուժողի որդուն, թոռներին: Տղաների հետ ֆուտբոլ է խաղացել…

Դեպքի ժամանակահատվածում տուժող կինը տանը մենակ է եղել, որդին ու թոռները մեկնել էին հանգստանալու: Ամբաստանյալն իմացել է այդ մասին:

Տուժողը խեղդամահ է արվել, նրա տնից գողացվել է 2700 դոլար գումար և ոսկեղեն:

Դեպքից անմիջապես հետո Արթուր Շահինյանը մեքենա է գնել: Ընկերներից մեկի հետ ոսկեղեն է գրավադրել: Գրավադրված ոսկե մատանին եղել է տուժողի մատանին, որ հափշտակվել էր սպանությունից հետո:

Արթուր Շահինյանը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել Ախթալա քաղաքից 2013 թվականի օգոստոսի 8-ին:

Ինչպես ասաց մեղադրողը՝ նախաքննության սկզբում Արթուր Շահինյանը տվել է խոստովանական երկու ցուցմունք, մասնակցել է քննչական փորձարարությանը և տուժողի տանը ցույց է տվել, թե ինչպես է կատարել հանցագործությունը: Նա չի ասել միայն, թե ով է եղել իր հետ, ասել է, թե մենակ է եղել:

Արթուր Շահինյանը մեղադրվում է շահադիտական դրդումներով սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով:

Այն բանից հետո, երբ ստացվել է սպանված կնոջ եղունգների տակ հայտնաբերված արյան ԴՆԹ-ի հետազոտության եզրակացությունը, համաձայն որի՝ դա ո՛չ սպանվածի, ո՛չ էլ Արթուր Շահինյանի արյան ԴՆԹ-ին չի համապատասխանել, Արթուր Շահինյանը հրաժարվել է խոստովանական ցուցմունքներից ու հայտարարել է, թե ինքը տուժողի սպանության հետ ոչ մի առնչություն չունի:

Նախորդ նիստերից մեկի ժամանակ ամբաստանյալը հայտարարել էր. «Ես մի տարի ա բերդում եմ: Ես ինձ լրիվ անմեղ եմ ճանաչում, էս հանցագործությունը ես չեմ կատարել ու մի տարի ա փակված եմ…»:
Դատարանը հարցաքննել է գործով տուժողի իրավահաջորդին և վկաներին: Մնացել են երկու վկաներին, ում բերման ենթարկելու մասին դատարանի կայացրած որոշումները դեռ մնում են չկատարված:

Մասնավորապես՝ վկա Վահեի վերաբերյալ պատասխան էր ստացվել նախորդ նիստին, թե վկային հնարավոր չէ բերման ենթարկել, որովհետև նա Գեղարքունիքի մարզում է:

Նախագահողն այսօր տարակուսեց. «Մարտունին հո Նյու Յորքը չի՞, որ հնարավոր չլինի այնտեղից վկային բերման ենթարկել Երևան»:
Վկան գործի համար կարևոր է այն առումով, որ Արթուր Շահինյանն ու այս վկան միասին են գնացել գրավատուն, վկայի անունով է գրավադրվել տուժողի մատանին:

Արթուր Շահինյանի և նրա ընկեր Վահեի այցելությունը գրավատուն տեսանկարահանվել է գրավատան տեսախցիկի կողմից, այդ տեսանկարահանման նյութերով կրիչը կցված է քրեական գործին:

Դատարանում հարցաքննվեց Ա. Մուսայելյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունը կատարած փորձագետ Ի. Մելքոնյանը:

Իր տված եզրակացության շուրջ փորձագետը հայտնեց, որ տուժողը մահացել է մեխանիկական շնչահեղձությունից՝ պարանոցի օրգանների սեղմման արդյունքում:

Դիակի վրա հայտնաբերվել են նաև այլ վնասվածքներ՝ քերծվածքներ, արյունազեղումներ՝ պատճառված բութ առարկայով, կտրած վերքեր աջ դաստակի 2-րդ, 3-րդ և 4-րդ մատների շրջաններում՝ պատճառված սուր կտրող գործիքով, օրինակ՝ դանակով: Արյունազեղումներ են հայտնաբերվել նաև տուժողի գլխի մաշկի տակ: Այդ արյունազեղումները կարող էին առաջանալ ինչպես ձեռքով հարվածելուց, այնպես էլ գլուխը, օրինակ, պատին խփելուց: Բայց բոլոր վերոհիշյալ վնասվածքները տուժողի մահվան հետ անմիջական կապի մեջ չեն, դրանք թեթև վնասվածքներ են եղել: Բոլոր վնասվածքները պատճառվել են կարճ ժամանակաընթացքում, տուժողի կենդանության օրոք, վնասվածքները հասցնելու հերթականությունը որոշել հնարավոր չի եղել:

Դատարանը հետազոտեց գործում առկա այլ ապացույցները և փաստաթղթերը:

Մեղադրողը հրապարակեց դատաքիմիական, դատակենսաբանական փորձաքննությունների եզրակացությունների հետևությունները: Տուժողի եղունգների տակ հայտնաբերված արյան փորձաքննությամբ պարզվել է, որ այդ արյան ԴՆԹ-ն ո՛չ տուժողինն է, ո՛չ Արթուր Շահինյանինը, ավելին, այն… կնոջ ԴՆԹ է:

Այս հրապարակումից հետո ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Քամալյանը հանդես եկավ հայտարարությամբ. «Այս ապացույցը ցույց է տալիս, որ պաշտպանյալս ոչ մի առնչություն չունի սպանության հետ»:

Մեղադրողն էլ ասաց, թե հետազոտված ապացույցը հիմնավորում է, որ Շահինյանը սպանությունը կատարել է խմբի կազմում, նրա հետ այլ մարդ կամ մարդիկ են եղել:

Մեղադրող Կարապետյանը տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի հարցին պատասխանեց, որ տուժողի եղունգների տակ հայտնաբերված արյունը և այլ մասնիկները բազմաթիվ անգամ են ենթարկվել փորձաքննության, նոր փորձաքննություն նշանակելն արդեն անիմաստ է: Ամբաստանյալի արյան, ԴՆԹ-ի նմուշ չի հայտնաբերվել…

Ըստ գործում առկա փաստաթղթի՝ գրավատանը հայտնաբերված մատանին, որ տուժող կողմը ճանաչել է որպես սպանված կնոջ մատանի, արժե 110 հազար դրամ:

Գործում առկա փաստաթղթի համաձայն՝ ամբաստանյալ Արթուր Շահինյանի բջջային հեռախոսը հանցագործության կատարման պահին սպասարկվել է տուժողի տանը մերձակա ալեհավաքի կողմից, իսկ հանցագործությունից հետո՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում գտնվող ալեհավաքի կողմից:

Մեղադրողն ասաց, որ դա համընկնում է ամբաստանյալի տված խոստովանական ցուցմունքների հանգամանքներին:
Բերման ենթարկված Արթուր Շահինյանի դաստակին ու մարմնին, ըստ համապատասխան արձանագրության, հայտնաբերվել են քերծվածքներ:

Արթուրը հայտնել է, թե դաստակի քերծվածքները պատճառել է սպանված Մուսայելյանը՝ հանցագործության կատարման պահին, իսկ մարմնի քերծվածքը ստացել է հանցագործության վայրից հեռանալու ժամանակ՝ դեպի ձոր տանող նեղ արահետով անցնելիս:
Ամբաստանյալի շահերի պաշտպանը հիշեցրեց, որ փորձագիտական եզրակացությամբ հաստատվել է, որ տուժողի եղունգների տակ Արթուր Շահինյանի ԴՆԹ-ի նմուշ չկա:

Մեղադրողը ներկայացրեց քննչական փորձարարություն կատարելու վերաբերյալ արձանագրությունը, համաձայն որի՝ Արթուր Շահինյանը ցույց է տվել, թե ինչպես է պատշգամբից մուտք գործել տուժողի տուն, շրջել սենյակներում, որտեղից է հայտնաբերել ոսկեղենը, ինչպես է խեղդելու եղանակով սպանել Ա. Մուսայելյանին, ինչ ճանապարհով է հեռացել:

Քննչական փորձարարության կատարման ամբողջ ընթացքը տեսանկարահանվել է, կրիչը կցված է քրեական գործին:

Հետազոտվեց նաև դեպքի վայրի զննության արձանագրությունը:

Սպանված կնոջ մարմինը հայտնաբերվել է տան միջանցքում, նրա ծոծրակի հատվածում եղել է արյունոտ սրբիչ, որի մասին իր խոստովանական ցուցմունքում նշել էր Արթուր Շահինյանը: Սենյակներում իրերը խառնված են եղել:

Ամբաստանյալ Արթուր Շահինյանն ասաց, որ ցանկանում է դատարանում ցուցմունք տալ, բայց ժամանակ խնդրեց՝ ցուցմունքին նախապատրաստվելու համար:

Դատական հաջորդ նիստին՝ մարտի 26-ին, ցուցմունք կտա ամբաստանյալը:

Միգուցե դատարան ներկայացվեն նաև երկու վկաները, ում վերաբերյալ դատարանը դարձյալ բերման որոշումներ կայացրեց: Նրանք ևս կհարցաքննվեն, հակառակ դեպքում կհրապարակվեն նրանց նախաքննական ցուցմունքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում