Wednesday, 24 04 2024
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

Մինչև ուշ գիշեր՝ պետության հաշվին

ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանը մինչև կեսգիշեր աշխատում է և նույնիսկ ժամանակ չէր ունենա բիզնեսով զբաղվելու:

Հայաստանի իշխանությունների ցինիկ պատասխանները հասարակական որևէ հարցադրումների կապակցությամբ վաղուց նորություն չեն: Հայաստանի իշխանություններին թվում է, որ ինչպես քաղաքականության մեջ իրենք են առաջնորդվում խելքի ավելորդությամբ, նույնն էլ անում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, և նրանք ի վիճակի չեն մտածելու, երբ լսում են իշխանությունների այս կամ այն բացատրությունը:

Իրականում ավելորդ է անգամ ասել, որ մինչև կեսգիշեր Հայաստանի իշխանությունները իրենց աշխատասենյակներում հենց անձնական բիզնեսներով էլ զբաղված են: Եվ իհարկե՝ ոչ միայն Հովիկ Աբրահամյանը: Բոլորի համար էլ պետական լծակն ու աշխատասենյակը վաղուց է անձնական բիզնես դարձել: Եվ սա բոլորովին էլ հռետորական պնդում չէ:

Բավական է ընդամենը դիտարկել այդ գործերով, այսինքն՝ պետության խնդիրներով պետական աշխատասենյակներում զբաղվող մարդկանց գործունեության արդյունքները: Վերցնենք բարձրաստիճան պաշտոնյաներից՝ նախագահ, վարչապետ, ԱԺ նախագահ, պատգամավորներ՝ իշխող մեծամասնությունից, և նախարարներ, կառավարական գերատեսչությունների ղեկավարներ՝ յուրաքանչյուրի գործունեության ծիրում արձանագրված արդյունքը և՛ անձնական, և՛ պետական տիրույթում: Այսինքն՝ տեսնենք, թե նրանց գործունեության արդյունքում կյանքը որ մակարդակում է ավելի արագ տեմպերով և ավելի բարձր մակարդակով առաջ գնացել՝ անձնակա՞ն, թե՞ հասարակական, այսինքն՝ պետական մակարդակում:

MHM31378

Եվ եթե դիտարկենք բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց մերձավորների, հարազատների, տղաների, աղջիկների, քույրերի և եղբայրների, խնամիների, ծանոթների կյանքը, կենսամակարդակը, ապրուստի պայմանները, ֆինանսական հնարավորությունները և այլն, ապա կտեսնենք, որ այստեղ դինամիկան տասնապատիկ, հարյուրապատիկ անգամ գերազանցում է պետական մակարդակում արձանագրվող վիճակից: Եվ այս տարբերությունն էլ, որն ուղղակի անզեն աչքով անգամ երևում է և կարիք չկա նույնիսկ հայտարարագրերը նայելու, վկայում է, որ Հայաստանի պետական բարձրաստիճան պաշտոնյաները մինչև ուշ գիշեր աշխատում են իրենց անձնական հարստության, արդյունքների համար, ոչ թե պետության և հասարակության:

Ասել է թե՝ նրանք մինչև ուշ գիշեր պետական համակարգում զբաղված են իրենց անձնական բիզնեսների հարցերը լուծելով: Եվ ավելին՝ պետական լծակները այդ հարցերը լուծելու անմիջական գործիքներ են, որովհետև եթե այդպես չլիներ, եթե պետական լծակները, պաշտոնները նրանց համար անձնական խնդիրներ լուծելու, անձնական հարստության հարցերը կարգավորելու, ապահովելու, երաշխավորելու լծակներ, գործիքներ չլինեին, ապա բարձրաստիճան պաշտոնյաները վաղուց, շատ վաղուց էին թողել այդ ամենը հասարակությանն ու հեռացել իրենց կուտակած անձնական հարստությունը վայելելու, նրանք շատ վաղուց էին հրաժարվել իրենց միջև իշխանակռվից, ներքին համակարգային պայքարից:

Պարզապես նրանք այդ ամենից հրաժարվելու դեպքում այլևս չեն կարող անձնական հարցեր լուծել, անձնական բիզնեսներ առաջ մղել և այդ իսկ պատճառով էլ մնում են: Հակառակ դեպքում նրանք որևէ այլ մոտիվացիա չունեն իրենց ուսերին կրելու պետության համար պատասխանատվությունը, արժանանալու հասարակության և նաև արտաքին քաղաքական կենտրոնների նախատինքին, դժգոհություններին, պահանջներին և այլն:

Նրանք այդ ամենը կրում են գեթ այն պատճառով, որ դա անձնական հարստության գինն է, որ վճարվում է պետության ապագայից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում