Wednesday, 24 04 2024
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

«Ապե՛ր, հորթիդ բեր սիրեմ». Գեղարքունիք մեկնած երևանցիները հարբած հայհոյել ու ծեծուջարդ են սարքել գյուղացիների հետ

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ ավարտվել է Արթուր և Հովիկ Բաբալարյանների գործի դատական քննությունը:

25-ամյա Արթուրը 43-ամյա Հովիկի որդին է:

Հովիկի նախկին դատվածությունը մարված է, իսկ Արթուրը 2010-2011 թվականներին դատվել ու դատապարտվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից:

2014 թվականի հուլիսի 16-ի դատավճռով Արթուր Բաբալարյանը գողության փորձի համար Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվել է 2 տարի 6 ամիս ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, սահմանվել է 2 տարի փորձաշրջան:

Փորձաշրջանում գտնվող Արթուր Բաբալարյանը, դատավճռի հրապարակումից մի քանի օր հետո՝ 2014թվականի հուլիսի 27-ին, մեկնել է Գեղարքունիքի մարզ, հոր հետ կատարել է խուլիգանություն:

Հուլիսի 28-ին Արթուր Բաբալարյանն առնվել է արգելանքի տակ: Իսկ վերոհիշյալ՝ գողության փորձի գործով դատավճիռը բողոքարկվել է, վերաքննիչ քրեական դատարանը 2014 թվականի հոկտեմբերի 16-ին վերացրել է Արթուրի նկատմամբ կիրառված պայմանական դատապարտությունը, ուժի մեջ է թողել 2 տարի 6 ամիս ազատազրկումը:

Գեղարքունիքի մարզում Արթուր Բաբալարյանը հոր հետ ամբաստանյալի աթոռին նստել էր խուլիգանության մեղադրանքով:

Ըստ դատական ակտի՝ 2014 թվականի հուլիսի 27-ին, լինելով 10 օրվա դատապարտված ու պայմանական դատապարտության կիրառումով՝ փորձաշրջանի մեջ, Արթուրը հոր՝ Հովիկի, և ընտանիքի մյուս անդամների հետ մեկնել է Գեղարքունիքի մարզ՝ իր կնոջ հայրական տուն՝ Վարդավառ նշելու:

Ժամը 20-ի սահմաններում Արթուրը, ալկոհոլ օգտագործած վիճակում, գարեջրի շիշը ձեռքին աներոջ առանձնատնից դուրս է եկել, մոտեցել է հարևան Զ. Վ.-ի անչափահաս որդուն ու նրա հոր ներկայությամբ սկսել է հեգնանքով խոսել տղայի հետ:

Ապա մոտեցել է տղայի հորը, շարունակել է նույն տոնով խոսել ու վիճաբանել՝ ասելով, թե ինքը որտեղ ցանկանա, այնտեղ էլ կարող է խմել:

Ըստ դատական ակտի՝ Արթուրին է միացել նրա հայր Հովիկը: Հայր ու որդի վիճել են Արթուրի աներոջ հարևանի ու նրա որդու հետ, քաշքշել են նրանց, ապա հայհոյանքներ են տվել ողջ գյուղի հասցեին, խախտել են մարդկանց անդորրը, հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել մարդկանց նկատմամբ:

Արթուրը ցանկացել է ձեռքի գարեջրի շշով հարվածել անչափահաս տղային, բայց նույն գյուղի բնակիչ Հովսեփը խափանել է նրա գործողությունը՝ հետ է քաշել տղային, ինչի համար Արթուրը դիտավորությամբ բռունցքով մեկ հարված է հասցրել Հովսեփի ձախ աչքի շրջանին, վայր է գցել նրան, բռունցքի ևս երկու հարված է հասցրել նրա գլխին, պատճառել է առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Բռունցքով հարված է հասցվել Զ.Վ.-ին:

Երբ դեպքի վայր են հասել ոստիկանները ու պահանջել են դադարեցնել հակահասարակական գործողությունները, Արթուրի եղբայր Գագիկ Բաբալարյանը բռունցքով հարվածել է ոստիկան Սարգսյանի կրծքավանդակին, ապա Հովիկ, Արթուր, Գագիկ Բաբալարյանները իրենց «ԲՄՎ»-ով դիմել են փախուստի:

Գյուղամիջյան ճանապարհին ոստիկանները նրանց կանգնեցրել ու բերման են ենթարկել ոստիկանություն:

Արթուր Բաբալարյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա ասել է, թե աներոջ տանից դուրս էր եկել տատիկի հետ, որ գնան Երևան: Մի անծանոթ իրեն ասել է, թե դա իր տունն է: Ինքն ուշադրություն չի դարձրել նրան: Անծանոթը ուզեցել է հրել ու իրեն գցել: Այդ պահին մեկն էլ հետևից է հարվածել, որից հետո ինքը էլ ոչինչ չի տեսել, ոչինչ չի հիշում: Դեպքի վայրում ինքը ոստիկան չի տեսել: Հետագայում իմացել է, որ այնտեղ մեկը ոստիկան է եղել՝ առանց համազգեստի: Արթուրը պնդել է, թե առաջինն իրեն են հարվածել ու հայհոյել:

Հովիկ Բաբալարյանը նույնպես իրեն մեղավոր չի ճանաչել: Նա նշել է, թե գնացել էին խնամու տուն՝ Վարդավառի տոնախմբությունը կատարելու: Մատաղի արարողություն է եղել, իրենք կերել-խմել են:

Երեկոյան վիճաբանության ձայներ է լսել բակից, դուրս է եկել ու տեսել, որ իր որդի Արթուրին ու իր մորը հարվածում են մի խումբ տղամարդիկ ու կանայք: Մոտեցել, ցանկացել է նրանց կանգնեցնել, բայց չի ստացվել: Ստիպված հայհոյել է, հարվածել է նրանց, քանի որ տղային տեսել է գետնին ընկած վիճակում:

Անչափահաս տուժող Հ. Վ.-ն հայտնել է, թե դեպքի օրը ժամը 20-ի սահմաններում ինքը դաշտից գոմ է տարել իրենց հորթին: Գոմի մոտ է եղել, երբ հարևանի տնից գարեջուր խմելով մի տղա է դուրս եկել՝ հետո իմացել է, որ հարևանի փեսա Արթուրն է եղել:

Նա մոտեցել է իրեն ու ասել է. «Ապե՛ր, հորթիդ բեր սիրեմ», ու ձեռքը ձգել է դեպի հորթը:

Խեղճ հորթը վախեցել ու փախել է գոմ, ինքն էլ է գոմ մտել՝ հորթին կապելու:

Երբ գոմից դուրս է եկել, տեսել է, որ այդ տղան իրենց տան աստիճաններին նստած՝ գարեջուր է խմում: Իր հայրը նրան ասել է. «Խմում ես, լավ ես անում, գնա էն կողմում խմի, սա տուն է»: Տղան պատասխանել է. «Արա՛, լավ եմ անում, խմում եմ, ո՞վ կարա ինձ բան ասի»: Այդ տղային է միացել նրա հայրը: Նա ասել է. «Ջահել ա, թող խմի»: Խոսակցությունը վերածվել է վեճի:

Իր հայրը այդ հայր ու տղային հրել է, որ իրենց բակից դուրս հանի: Նրանք էլ սկսել են հայհոյել ու հարվածել: Նրանց է միացել ևս մեկը՝ Գագիկը, նա հարվածել է իր հորը: Արթուրը ցանկացել է գարեջրի շշով խփել իրեն, բայց հարևան Հովսեփը իրեն հետ է քաշել, Արթուրը բռունցքով խփել է նրա աչքին: Հովսեփը վայր է ընկել, Արթուրը բռունցքով մի քանի անգամ խփել է նրա գլխին:

Հավաքվել են հարևանները: Իրեն ու հորը տարել են տուն: Իսկ երեք Բաբալարյանները շարունակել են ամենավերջին հայհոյանքները տալ փողոցում:

Այս անչափահասի հայրը՝ տուժող Զ. Վ.-ն, հայտնել է, որ հարևանի փեսա Արթուրը գարեջրի շիշը ձեռքին մոտեցել է հորթին գոմ տանող որդուն, ասել է՝ հորթիդ բեր սիրեմ:

Երբ հորթը փախել է, Արթուրը մոտեցել է իրենց տան աստիճաններին, հասել է աստիճանների կեսին ու սկսել է ծամածռվելով գարեջուր խմել:

Ինքը հարցրել է. «Ախպե՛րս, դու ո՞վ ես»:

Նա էլ իրեն է հարցրել. «Բա դո՞ւ ով ես»:

Ինքն ասել է, թե այդ տան տերն է:

Տեսնելով, որ երիտասարդը խմած է, ասել է. «Կերել-խմել ես, լավ ես արել, իմ տանից հեռու գնա, խմի՝ ինչքան ուզում ես»:

Նա ասել է. «Արա՛, դու ո՞վ ես, որ ինձ ասես՝ ինչ անեմ: Որտեղ կուզեմ՝ էնտեղ էլ կխմեմ»:

Այդ ժամանակ տանն են եղել իր կինն ու երիտասարդ աղջիկը: Ինքը մտածել է, որ հարբած երիտասարդը ավելորդություն թույլ կտա, հրել է նրան ու ասել է. «Սա օջախ ա, գնա էստեղից»:

Այդ ընթացքում եկել է այդ տղայի հայրը, ասել է. «Արա՛, ջահել ա, թող խմի», քաշքշել ու հայհոյել է իրեն:

Իր անչափահաս որդուն էլ են քաշքշել: Գոռգոռացել են, հայհոյել են, ձայներից հավաքվել են հարևանները՝ մեծ մասը՝ կանայք:

Հարևան Հովսեփը հետ է քաշել իր որդուն, որ Արթուրը գարեջրի շշով չխփի: Արթուրը Հովսեփին խփել է բռունցքով, գետնին է գցել:

Ինքը դա տեսել է, փորձել է մոտենալ, բայց Արթուրի հայրը հարվածել է իր թիկունքին: Նրանց է միացել նաև Արթուրի եղբայր Գագիկը:

Նրանց հետի կանայք քաշել են նրանց, որ նստեցնեն մեքենա, բայց նրանք չեն ենթարկվել, սկսել են ամբողջ գյուղի հասցեին հայհոյել: Ասել են, թե գյուղում տղա չկա…

Ըստ տուժողի՝ կռվի պատճառ չի եղել: Բաբալարյանները եղել են հարբած ու իրենց ցույց են տվել, որ ինչ ուզեն՝ այն էլ կանեն…

Ընդհանուր իրավասության դատարանը Արթուր Բաբալարյանին մեղավոր է ճանաչել խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, դատապարտել է 3 տարի 4 ամիս ազատազրկման, այդ պատժին մասնակիորեն գումարել է նախորդ դատապարտության ժամկետը ու վերջնական պատիժ է սահմանել 3 տարի 6 ամիս ազատազրկումը:

Հովիկ Բաբալարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ու դատապարտվել է 400 հազար դրամ տուգանքի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում