Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի չեմպիոն 37-ամյա ամերիկացի Ֆլոյդ Մեյուեյզեր-կրտսերը հայտարարել է, որ չի պատրաստվում թերագնահատել իր առաջիկա մրցակցին` Մենի Պակյաոյին: Բռնցքամարտիկները մենամարտ կանցկացնեն մայիսի 2-ին Լաս Վեգասում:
«Ինձ համար սա պարզապես հերթական մենամարտ է: Ձեռքերս ավելի երկար են, ավելի բարձրահասակ եմ և ուժեղ: Սակայն Պակյաոն այնքան էլ բազմակողմանի զարգացած չէ, ինչպես ես: Դրանում է կայանում տարբերությունը: Կարծում եմ, որ Մենիի մենամարտերը դիտարժան են: Նա հզոր է, բայց ես այլ լիգայում եմ:
Ես կարող եմ վերահսկել դիմակայության ընթացքը` շարժվելով առաջ կամ հետ, կարող եմ հիմնվել հակագրոհների վրա: Ցանկացած գործողություն խելացի եմ կատարում: Ամեն դեպքում չեմ կարող թերագնահատել Պակյաոյին: Ամեն ինչ կարող է պատահել: Չեմ նյարդայնանում և չեմ անհանգստանում»,- Fighthype-ը մեջբերում է Մեյուեյզերի խոսքերը: