Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Միջազգային սկանդալի վտանգի առաջ

Ապրիլի 8-ին Կիև է մեկնում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով այնտեղ կմասնակցի ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին: Սակայն Նալբանդյանի կիևյան այցելության բուն թեման իհարկե ամենայն հավանականությամբ կլինի բոլորովին այլ խնդիր, որը առնչություն ունի ոչ թե ԱՊՀ, այլ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի գործերի հետ: Խոսքը վերաբերում է օղիների արտադրությանը, որը կարող է դառնալ արդեն միջազգային աղմուկի պատճառ:

Բանն այն է, որ Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունն արտադրում է օղիներ, որոնք շատ նման են Հայաստան ներկրվող ուկրաինական արտադրության օղիների` շփոթության աստիճանի նման, ինչը որպես փաստ արձանագրել ու Ալեքսանյանին տուգանել էր նաև Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը:ն Բայց Ալեքսանյանը դատական կարգով բողոքարկում է հանձնաժողովի որոշումը, ու շարունակում օղիների շփոթության աստիճանի նման արտադրությունը: Իսկ ուկրաինական կողմն էլ շարունակում է բողոքել, ինչպես երևում է` առայժմ ապարդյուն: Բանը հասավ այնտեղ, որ օրերս տեղեկություն է տարածվել հարցը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը շրջանակում բարձրացնելու Ուկրաինայի մտադրության մասին, եթե Սամվել Ալեքսանյանի օղիների հարցը չլուծվի:

Այդպիսով ակնհայտ է, որ արտգործնախարար Նալբանդյանին Կիևում թերևս տհաճ խոսակցություն է սպասվում այդ թեմայով: Ակնհայտ է նաև, որ այդ հարցը լուծողը ամենևին էլ Նալբանդյանը չէ, այլ Սերժ Սարգսյանը, ում մերձավոր շրջանակի օլիգարխ է դարձել Սամվել Ալեքսանյանը: Հետևաբար հետաքրքիր է, թե ինչ հանձնարարությամբ է Նալբանդյանը մեկնել Ուկրաինա և ինչպես է փորձելու մեղմել ուկրաինական կողմի դժգոհությունը:

Այդ ամենի մեջ հատկանշականն այն է, թե Հայաստանը որպես պետություն ինչ կախվաության մեջ է հայտնվել օլիգարխիայից, կարող է անգամ հայտնվել միջազգային սկանդալի վտանգի առաջ, բայց չի կարող սաստել կամ դադարեցնել մի օլիգարխի մեծ խնդրահարույց և փաստացի ապօրինի գործունեությունը, ինչը հաստատված է հենց ՏՄՊՊ հանձնաժողովի որոշմամբ և տուգանքով: Առկա երևույթը փաստացի շատ հստակ կերպով հաստատում է այն փաստը, որ Հայաստանում օլիգարխներն են այսօր իշխանություն և պետական բարձրաստիճան պաշտոնները նրանց շահն են սպասարկում, անգամ պետության միջազգային հեղինակության գնով: Հետաքրքիր է, իսկ Նալբանդյանը հետը Կիև հայկական կոնյակներ տանելու՞ է հարցը լուծելու համար:

Չէ՞ որ ինչպես Հովիկ Աբրահամյանի ԵԽԽՎ կատարած պատմական այցելությունից պարզվեց, կոնյակները Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների այցերի բաղկացուցիչ մասն են, հայկական դիվանագիտության առանցքը: Եթե այո, ապա Էդվարդ Նալբանդյանին թերևս պետք է ուշադիր լինել, հանկարծ այդ տարածը «շփոթության աստիճանի նման» կոնյակներ չլինեն: Այդ դեպքում աչքը շինելու փոխարեն, Նալբանդյանը ունքն էլ կհանի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում