Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հայտարարել է, որ մտադիր է հաղթել փետրվարի 21-ին կայանալիք Փոլ Սմիթի հետ մենամարտում:
Բռնցքամարտիկներն արդեն հանդիպել են 2014թ.: Մենամարտն ավարտվել է Արթուր Աբրահամի հաղթանակով` մրցավարների միաձայն որոշմամբ:
«Հարգում եմ բոլոր մարդկանց, անկախ հանգամանքից` մարզիկ է, թե ոչ: Բայց ռինգում պետք է ոչնչացնեմ մրցակցիս. դրանից հետո կարող ենք նորից ընկերներ լինել:
Կհաղթեմ նրան: Կարծում եմ` կհաղթեմ նոկաուտով»,- Արթուր Աբրահամի խոսքերը մեջբերում է Boxing Scene-ը: