Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Գերտերությունները պետք է դադարեցնեն Ղարաբաղի պատերազմը. ամերիկացի փորձագետ

Ադրբեջանական Apa լրատվական գործակալության փոխանցմամբ, Կովկասի գծով ամերիկացի փորձագետ, Քեմբրիջի (Մասսաչուսեթս) միջազգային հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն Ջոն Տիրմանն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ու ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը.

«Եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում շահագրգիռ կողմերը ցանկանում են խուսափել աղետալի հետևանքներից, ապա նրանք պարտավոր են դադարեցնել պատերազմը: Գերտերությունները և, մասնավորապես, Ռուսաստանը մեծ ազդեցություն ունեն Կովկասում: Խնդիրը կայանում է նրանում, թե այդ ազդեցությունից ինչպես են օգտվում Հայաստանն ու տարածաշրջանի մյուս երկրները: Այդ հարցը կհանդիսանա երկար տարիների քննարկման առարկա:

Եվրոինտեգրման հարցում Ադրբեջանը կարող է օրինակ վերցնել Թուրքիայից: Ցայժմ ԵՄ-ը հետաձգել է Թուրքիայի անդամակցությունը: Սակայն դրա պատճառն այն չէ, որ Թուրքիան մուսուլմանական երկիր է: Թուրքիան լուրջ խնդիրներ ունի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Դրա հետ մեկտեղ, Թուրքիայում առկա են մի շարք ռազմական ու տնտեսական բնույթի խնդիրներ: Ի վերջո, մենք կտեսնենք, որ ԵՄ-ը կկանխի հակամուսուլմանական տրամադրությունները: Թուրքիան ու ԵՄ-ը պետք է զգուշավորություն ցուցաբերեն անդամակցության հարցում»:

Հիշեցնենք, որ փետրվարին Chatham House անվանմամբ հայտնի բրիտանական Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի փորձագետ Ջեյմս Նիքսին հայտարարել էր. «Արևմուտքն անհրաժեշտ ուշադրությունը չի դարձնում ղարաբաղյան հակամարտության վրա, թեև այն ամենավտանգավորն է տարածաշրջանում:

Փորձագետների մեծ մասի կարծիքով, ղարաբաղյան հակամարտությունը տարածաշրջանում ամենապայթունավտանգն է, և դրանով նա գերազանցում է աբխազական, հարավօսական, ինչպես նաև մերձդնեստրյան հակամարտություններին:

Եվ չնայած այդ ամենին` Արևմուտքի հայացքը գամված է ոչ թե Ղարաբաղի, այլ` Իրանի, Իրաքի ու Աֆղանստանի վրա: Ես` որպես Կովկասի մասնագետ, դա բացատրում եմ Ղարաբաղի տարածքի փոքրությամբ: Արևմուտքի այդ անտարբերության պատճառով կարող են սարսափելի դեպքեր գրանցվել, ինչին որ ականատես եղանք Ռուանդայում, Կոսովոյում կամ էլ Իրաքում: Այսինքն՝ կարելի է ասել, որ Արևմուտքը ղարաբաղյան հակամարտությանը ուշադրություն կհատկացնի միայն արյուն թափվելուց հետո:

Արևմուտքում ղարաբաղյան հակամարտության մասին շատ քիչ բան գիտեն: Կարելի է կարծել, որ այսպես կոչված մինսկյան գործընթացը գտնվում է մահացած վիճակում: Առավել նպատակահարմար կլիներ, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներից մեկի կարգավիճակում, Ֆրանսիայի փոխարեն, հանդես գար ԵՄ-ը:

Սակայն դա էլ բավական չէ. անհրաժեշտ է, որ հակամարտող կողմերն իրենք ցանկանան վերջ դնել հակամարտությանը, տվյալ խնդրին մոտենան ինքնաքննադատաբար և ըմբռնումով վերաբարվեն միմյանց դիրքորոշումներին: Արևմուտքն այս հարցում միայն կարող է որոշ չափով օգնել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում