Friday, 29 03 2024
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու

Անվտանգության խնդիրը պարտադիր է դարձնում Մոսկվայի խոսքը

Որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրավունք ունի օգտվել օդային հաղորդակցությունից և ունենալ իր օդանավակայանը, իր ավիաընկերությունը՝ թերևս անկասկած է: Փաստարկները, որ կարող են դրա դեմ բերվել միջազգային ատյաններից, թե ղարաբաղը հակամարտության գոտի է և չունի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ, մեղմ ասած՝ անտրամաբանական կլինեն: Այդ կերպ կարելի է ԼՂ ժողովրդին արգելել օգտվել հեռախոսից, ինտերնետից, ավտոմեքենաներից, ջրից, լույսից, գազից և ընդհանրապես չապրել, քանի դեռ կարգավիճակը միջազգայնորեն ճանաչված չէ:

Օդային տրանսպորտն էլ մարդկային կենսագործունեության մի ոլորտ է, ինչպես հաղորդակցության այլ միջոցները, հետևաբար, անկախ տվյալ տարածքի ճանաչումից կամ չճանաչումից, տվյալ տարածքում ապրող ժողովուրդը ունի ժամանակակից աշխարհում ընդունված հաղորդակցության բոլոր միջոցներից օգտվելու անքակտելի իրավունք: Այդ իմաստով Ստեփանակերտի նոր օդանավակայանի հարցը կարծես թե վեր է քննարկումից: Բայց ստիպված ենք նաև արձանագրել, որ այդ հարցը որքան մարդու տարրական իրավունքի, այդքան էլ քաղաքականության տիրույթում է: Այստեղ ահա իրավիճակը այնքան էլ որոշակի չէ: Կասկած չկա, որ Հայաստանի իշխանությունը, առանց որևէ արտաքին ազդակի, չէր համարձակվի Ստեփանակերտի օդանավակայանի շինարարություն նախաձեռնել:

Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունները պակաս կարևոր հարցերում անգամ վախենում են ինքնուրույն նախաձեռնողականություն ցուցաբերել, ուր մնաց՝ այդպիսի լրջագույն նախաձեռնության դեպքում: Եվ այստեղ հարց է առաջանում՝ արդյոք արտաքին ազդակը ինչպիսի՞ն է եղել կամ ինչպիսի՞ն է, դա ազդա՞կ է, թե՞ սադրանք: Այդ իմաստով հատկանշական է համակողմանի արձագանքների էվոլյուցիան: Նախ Ադրբեջանը սպառնաց, թե կպայթեցնի Ստեփանակերտ թռչող օդանավերը, հետո Բաքվում ԱՄՆ դեսպան Բրայզան ասաց, թե այդ սպառնալիքները ընդունելի չեն: Հետո նույն Բրայզան հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը մինչև թռիչքներ իրականացնելը պետք է համաձայնեցնեն անվտանգության խնդիրը: Դա վկայում է, որ ԱՄՆ համար այդպիսի խնդիր իսկապես կա: Հետո Սերժ Սարգսյանը տվեց հայտնի պատասխանն ադրբեջանական սպառնալիքին, որ ինքը լինելու է օդանավի առաջին չվերթի առաջին ուղևորը: Հետո հանկարծ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հայտարարեց, թե Ադրբեջանը քաղաքացիական օբյեկտների հանդեպ ուժ կիրառող պետություն չէ:

Իսկ դրանից հետո էլ նույն Մեթյու Բրայզան Ադրբեջանին հիշեցրեց, որ Բաքու-Նախիջևան չվերթերը իրականացվում են Հայաստանի տարածքի վրայով, կարծես ակնարկելով, որ Հայաստանն էլ կարող է այդ օդային տարածքը փակել ադրբեջանական օդանավերի համար: Իսկ գուցե նաև ակնարկեց, որ Հայաստանն էլ կարող է սպառնալ ադրբեջանական օդանավերին այնպես, ինչպես Ադրբեջանն է սպառնում: Կարծես թե աներկբա է, որ Ստեփանակերտի օդանավակայանի խնդրի շուրջ կա անորոշություն և գուցե լարվածություն, ու այդ համատեքստում շատ հետաքրքրական է այն, որ այդ թեմայով որևէ բան չի ասել պաշտոնական Մոսկվան որևէ պաշտոնյայի մակարդակով: Ինչո՞ւ է լռում Մոսկվան և ի՞նչ է մտածում: Դա թերևս հարց է, որը կարող է շատ կարևոր լինել օդանավակայանի լուրջ խնդրում:

Մարդկային կյանքերի հետ առնչություն ունեցող այդ խնդրում կարևոր են անգամ ամենաաննշան թվացող մանրուքները, ուր մնաց՝ եռակողմ ֆորմատների «կնքահայր» Մոսկվայի դիրքորոշումը: Նկատելի է, օրինակ, որ ամերիկյան կողմը փորձում է աջակցել օդանավակայանի հետ կապված իրավիճակի որոշակիացման գործընթացին, ինչը կծառայի անվտանգության հարցի լուծմանը: Եվ այդ համատեքստում Մոսկվայի լռությունը դառնում է էլ ավելի խորհրդավոր, մինչդեռ Ստեփանակերտի օդանավակայանի անվտանգության խնդիրը պահանջում է, որ խոսի նաև Մոսկվան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում