Friday, 29 03 2024
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը

Երբեք, երբեք. «ֆիզկուլտինստիտուտը» չի մասնակցելու ԲՀԿ հանրահավաքներին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր, Վահրամ Առաքելյանը:

 Պարոն Առաքելյան, օրերս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ազատվեց Ֆիզկուլտուրայի ինստիտուտի խորհրդի նախագահի պաշտոնից: Նոր թեկնածուին դեռևս չե՞ն ներկայացրել:

Չեն ներկայացրել, բայց տեղյակ ենք, թե ով է: Երևի մինչև ուրբաթ կամ ուրբաթ օրը կներկայացնեն: Ինստիտուտը իր հունով ընթանում է, աշխատում է, մեր ուսումնական գործընթացը նորմալ է, կոլեկտիվը ինչպես որ կա, այդպես էլ աշխատում է: Այս բուհը քաղաքականացված չէ, որովհետև այստեղ կան հանրապետականներ, դաշնակցականներ, ՕԵԿ-ի ներկայացուցիչներ: Այսինքն՝ փոփոխություններ չեն լինելու: Միակ բուհն է, որ տարբերություն չեմ դրել, բոլորը մի գծի վրա են, նույն պայմաններում են աշխատում, նույն ձևի ես բոլորին ընդունում եմ, հարգում եմ, սիրում եմ: Ես մեծ հաճույք եմ զգում դրանից ու այդպես էլ շարունակվելու է:

Չե՞ք հասցրել զրուցել, թե ուսանողներն ինչպես են վերաբերվել:

Ուսանողների հետ չեմ հասցրել զրուցել, նոր եմ եկել, բայց, գիտեք ինչ կա, քանի որ Ծառուկյանը սպորտի աշխարհի մարդ էր, երևի թե իրենց համար մի քիչ ծանր կլինի, որովհետև կանգնած էր իրենց կողքին: Մենք շնորհակալ ենք, որ ամեն ինչ արել է ինստիտուտի համար, բայց դա չի նշանակում, որ ինստիտուտը պետք է քաղաքականացվի: Ինստիտուը աշխատելու է, պետական հիմնարկ է, պետության շահերը պետք է պաշտպանի, և մենք պետք է ամեն ինչ անենք այդ ավանդույթը շարունակելու համար: Մեր նպատակը լավ, ուժեղ, առողջ սերունդ դաստիարակելն է, որովհետև մեր հայրենիքին հիմա այդպիսի սերունդ է պետք:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում