Այսօր Դելիի ուսանողները կազմակերպել են զանգվածային բողոքի ակցիա «Ահիլ Բհարատ Հինդու Մահասաբհա» ուլտրապահպանողական կուսակցության գրասենյակի մոտ, որը պահանջել էր բռնի կերպով ամուսնացնել մինչ ամուսնությունը համբուրված զույգերին: Այս մասին հաղորդում է ВВС-ն:
Հնդկաստանի մայրաքաղաքի 2 խոշորագույն համալսարանների բազմաթիվ ուսանողներ եկել էին հարսանեկան զգեստներով և համբուրվել՝ հնդկացիական շարժումից պահանջելով ամուսնացնել իրենց: Ոստիկանությունը ձերբակալել է նրանց, ովքեր փորձել են ներթափանցել գրասենյակ:
Ինչպես նշում են ցույցի կազմակերպիչները՝ զանգվածային համբույրները բողոքի նշան են՝ ընդդեմ «ճնշման քաղաքականության»: