Wednesday, 24 04 2024
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Չի եղել ՀԱԿ, եղել է Տեր-Պետրոսյան, և այսօր կա Սերժ Սարգսյան (տեսագրություն)

ՀՀ նախագահի ընտրության քարոզարշավին զուգահեռ շարունակվում են հանրային քննարկումներն այն մասին, թե արժե արդյոք մասնակցել ընտրությանը, թե մասնակցությամբ ընդամենը լեգիտիմացնում ենք Հայաստանում ավանդական դարձած ընտրակեղծիքները։ Մասնակցե՞լ քվեարկությանը, թե՞ ոչ՝ այս թեմայի մասին խոսելու համար «Դիսկուրսն» այսօր հրավիրել է բանաստեղծ, հրապարակախոս Մարինե Պետրոսյանին և «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի տնօրեն Ստեփան Դանիելյանին։

– Մարինե, ես գիտեմ, որ Դուք պատրաստվում եք մասնակցել ընտրությանը և ունեք ձեր նախընտրած թեկնածուն։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք քվերակության գնալով, ըստ Ձեզ, ի՞նչ է հնարավոր փոխել ավանդական դարձած ընտրատեխնոլոգիաների պայմաններում։

– Այո, իմ նախընտրած թեկնածուն Հրանտ Բագրատյանն է։ Մինչև փետրվարի 18-ին հասնելը ես շատ ակնկալիքներ ունեմ։ Ակնկալիք ունեմ նախ այս քարոզարշավից։ Ես 2008-ի շարժման մասնակից եմ, որում տարբեր կողմեր կային։ Իմ կարծիքով, Հրանտ Բագրատյանը ներկայացնում է այդ շարժման՝ ինձ ամենահոգեհարազատ կողմը։ Նա ոչ միայն ասում է, թե ինչ պետք է քանդի, այլև ասում է, թե ինչ պետք է սարքի։ Ինձ համար դա շատ կարևոր է։ Պոզիտիվի վրա, թե ինչ կարող ենք անել, համարյա ոչ մեկը չի աշխատում, և դա շատ վատ է։ Սերժ Սարգսյանը, փաստորեն, ոչ մի խոստում չի տալիս, ասում է՝ այսքանն է Հայաստանը։ Մեծ ցավով եմ ասում, ընդդիմությունն էլ առանձնապես ուրիշ բան չի ասում։ Հ. Բագրատյանն ինձ համար այս առումով շատ տարբերվող ֆիգուր է և ասում է՝ շատ կարճ ժամանակում ես կարող եմ վիճակը փոխել։

– Բայց ամբողջ խնդիրն այն չէ՞, թե ով է թույլ տալու ընդդիմությանը իր ծրագրով հաղթել ու ամրագրել այդ հաղթանակը։ Քննարկումն այն մասին է, որ միևնույն է՝ կեղծվելու է, և ի՞նչ հետո։

Մ.Պ.- Եթե անգամ կեղծվի, դրանից հետո շարունակվելու է, չէ՞։ Ես վերցնում եմ ընդհանուր դաշտը։ Ինչո՞ւ 2008-ը այդքան թափ հավաքեց։ Որովհետև բոլորս հասկանում էինք, որ մարդիկ ուզում են փոփոխություն։ Մենք փորձել ենք այն տարբերակը, երբ դիմացինին ասում ես՝ դու ավազակ ես, դու մոնղոլ ես, և իրեն սեղմում ես պատին, և ինքը ի՞նչ է անում։ Մենք տեսանք, չէ՞, թե ինչ է անում։ 2008-ից ավելի բարձր ալիք, իմ կարծիքով, Հայաստանում հնարավոր չէ, դա բարձրագույն ալիքն էր և պիտի հաղթեր։ Բայց դիմացինը ի՞նչ արեց։ Տեսնելով, որ իրեն պատին են սեղմել, կրակեց։ Եթե մարդիկ կան, որ առաջարկում են նույն տարբերակը կրկնել… Ես այն ժամանակ եղել եմ այդ տարբերակը մինչև վերջ տանելու կողմնակիցը, որովհետև այն ժամանակ շանս կար։ Բայց հիմա չեմ համավատում, որ այս ստրատեգիան կաշխատի, որովհետև դիմացինը էլի կրակելու է։ Դրա համար կա ուրիշ ստրատեգիա, երբ դու հասարակությանն ասում ես, որ խնդիրը ոչ մոնղոլներն են, որ դրսից եկել են, այլ որ դուք շանս ունեք ուրիշ ձևով ապրելու։ Սա գուցե թավշյա, ավելի մեղմ տարբերակ է։ Իմ կարծիքով, այս տարբերակը ոչ մեկը չի փորձել, և Հրանտ Բագրատյանը ուզում է փորձել, և ես կարծում եմ, ինքը շանս ունի հաղթելու։

 – Ստեփան, Դուք կողմնակից եք չմասնակցելու. ի՞նչ խնդիր ենք առաջադրում դրանով իշխանությանը, եթե հանրության մի մասը կամ ամբողջ հանրությունը չի մասնակցում։ Միևնույն է, արդյունքը կամրագրվի, կհայտարարվի, որ տեղի են ունեցել արդար, օրինական ընտրություններ։

 – Եթե հանրությունը չի մասնակցում, ինքը չի ճանաչում այդ իշխանությանը, արդյունքում  իշխանությունը փլուզվում է ինքն իրեն։

 – Հանրությունը կարծես հիմա էլ չի ճանաչում, և իշխանությունը  հիմա էլ կարծես հանրության ձայնով չէ, որ դարձել է իշխանություն։

 Ս.Դ.- Հանրությունը մարդկանց բազմություն է, որոնք կարող են այս իշխանությանը չճանաչել, բայց դա ոչինչ չի փոխում, որովհետև հանրությունը ներկայանում է որոշակի ինստիտուտների, կազմակերպությունների, նաև մտավորականների տեսքով։ Տվյալ դեպքում Մարինեն այդ դերը կատարում է։ Եթե հանրությունը չի ճանաչում իշխանությանը, բայց իշխանությանը ճանաչում է ամբողջ քաղաքական համակարգը, այդ թվում՝ ընդդիմադիր, մասնակցելով իշխանության թելադրած խաղին, իշխանությունը դառնում է լեգիտիմ, որովհետև և երկրի ներսում, և դրսում հետևում են ինստիտուտների գործունեությանը։ Իշխանությունն ասում է, որ քաղաքական համակարգի 80%-ից ավելին մասնակցում է այս ընտրություններին և ներկայացված է։ Այսինքն՝ այս ընտրությունները լեգիտիմ են՝ անկախ նրանից՝ կկեղծվեն, թե չէ։ Ինձ թվում է, ոչ ոք չի կասկածում, որ կկեղծվեն։ Մասնակցելով այդ խաղին՝ մենք իշխանությանը տալիս ենք լեգիտիմություն։

Մ.Պ.- Այդ փաստարկը, որ մենք տալիս ենք լեգիտիմություն, ինձ համար տարօրինակ է, որովհետև ես հիշում եմ, թե ինչ եղավ նախորդ ընտրություններին։ Այն ժամանակ իշխանությունը ստիպված եղավ դիմել բռնության, և ամբողջ աշխարհը դա տեսավ։ Իմ կարծիքով, դա լեգիտիմ չլինելու ամենահստակ նշանն է։ Եթե դու ստիպված ես լինում կրակելով գալ իշխանության, ուրեմն լեգիտիմ չես։ Դրա արդյունքում՝ Միացյալ Նահանգները հայտարարություններ արեց, հետո գուցե դա օգտագործեց Սերժի հետ իր հարաբերություններում, Սերժը դրանով թուլացավ։ Եթե Սերժը որպես գործիչ թուլացավ, դրանից Հայաստանը չտուժեց։ Այս անգամ եթե տեղ թողնես, որ դրսի ուժերն իրեն ճնշեն՝ ասելով, որ այս ի՞նչ ընտրություններ են, որ ոչ մեկը չի մասնակցել, դու մենակ ես, դրանով կարող է իր վիճակը վատանա, բայց Հայաստանի վիճակը չի լավանա։ Ես դրա համար եմ ասում, որ ինձ համար կարևորը պոզիտիվ արդյունքն է։ Տարօինակ վիճակ է՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և Դաշնակցությունը չեն մասնակցում ընտրություններին, բայց ՀԱԿ-ի շատ ակտիվիստներ Սերժի դեմ ինչ-որ քարոզարշավ են վարում։ Որ ի՞նչ, դրա արդյունքը ո՞րն է։ Ես ընդհանրապես քաղաքական պայքարի իմաստը պոզիտիվ եմ հասկանում։ Դու պիտի մի պոզիտիվ ծրագիր առաջարկես, ոչ թե միայն խփես իշխանությանը, հետո էլ ասես՝ մեկ է, ինքը մնալու է։ Եվ ի՞նչ, դա դառնում է ինքնանպատակ։

Ս.Դ.- Ծրագիրը ո՞ւմ ենք առաջարկում։

 Մ.Պ.- Հասարակությանը։

Ս.Դ.- Հասարակությունը ներկայացված է քաղաքական ուժերով։ Քաղաքական ուժերն անում են այն, ինչը պետք է իշխանությանը։ Իշխանությանն այսօր պետք է երկու բան՝ որ քաղաքական ուժերը չբոյկոտեն ընտրությունները, իսկ քաղաքական ուժերը, բացի «Սարդարապատից», չեն բոյկոտում ընտրությունները, այդ թվում՝ և ՀԱԿ-ը, և Դաշնակցությունը, և ԲՀԿ-ն, և բոլոր մյուսները։ Եվ պետք է երկրորդը՝ որ շնորհավորեն Սերժ Սարգսյանին, և մասնակիցները, ըստ էության, բաց տեքստով ասում են, որ կշնորհավորենք։ Այսինքն՝ սա իշխանության խաղն է։ Ինչ վերաբերում է 2008 թվականին, իրոք շատ կարևոր խոսակցություն է, որովհետև եթե մենք չհասկանանք 2008թ., շատ բան չենք հասկանա, թե այսօր ինչ է կատարվում։ Մարինե, ես համաձայն չեմ, երբ դու ասում ես՝ աշխարհը տեսավ, որ այս իշխանությունը կրակում է, և ճանաչեց։ Ես կարծում եմ, որ աշխարհը թույլ տվեց, որ այս իշխանությունները կրակեն, ինչպես աշխարհը թույլ տվեց, որ Հոկտեմբերի 27-ը լինի։ Ինչո՞ւ։ Ես այն համոզմանն եմ, որ իշխանությունը չէր կարող կրակել ժողովրդի վրա, եթե չլիներ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի գոնե  լուռ համաձայնությունը։ Եթե որևէ մեկինը չլիներ, կրակոցը չէր լինի։ Ինչո՞ւ թույլ տվեցին։ Թույլ տվեցին, որովհետև ընդդիմություն կոչվող ուժը դեստրուկտիվ էր իրենց համար, անհասկանալի էր ինչ էր ուզում այդ ուժը, որն էր այդ ուժի ծրագիրը։ Դրա համար դա թույլ տրվեց։ Եթե հիշում ես, կրակելուց առաջ Եվրամիության դեսպաններն էին Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ ու ակտիվ միջնորդություն էին կատարում։

Մ.Պ.- Ստեփան, փաստորեն, դու ավելի վատ կարծիք ունես միջազգային ուժի մասին, քան ես։

Ս.Դ.- Բայց ես սթափ կարծիք ունեմ։

Մ.Պ.- Դու ասում ես՝ բոյկոտենք ընտրությունները։ Այդ դեպքում էլի հույսդ միջազգային ուժերն են, չէ՞։

Ս.Դ.- Ոչ։

Մ.Պ.- Հայաստանցիների համար Սերժն ընդհանրապես լեգիտիմ չէ։

Ս.Դ.- Այս ժողովրդի թշնամին իր քաղաքական համակարգն է և իր մտավորականներն են մեծ մասամբ։ Երբ մեղադրում են ժողովրդին, ասում են՝ ժողովուրդը վատն է, սխալ է մտածում։ Ժողովուրդը զանգված է, որը բավականին սթափ է մտածում՝ ի տարբերություն իր մտավորակնների և քաղաքական ուժերի։ Մտավորականները հիմնականում, կներեք, մարազմատիկներ են գոնե քաղաքական առումով, քաղաքական ուժերն անազնիվ են, որովհետև նրանց ամբողջ գործունեությունն է՝ ալիք բարձրացնել և ծախել իշխանություններին, ստանալ դիվիդենտներ։ Գնալով այդ խաղն ավելի ցինիկ է դառնում, նաև կոնկրետ ֆինանսներ են ստանում։ Սերժ Սարգսյանը չի թաքցնում, ասում է՝ հաճախորդներս են, և հաճախորդները չեն մերժում։ Շատ եմ հարգում Հրանտ Բագրատյանին, և հույս ունեմ, ինքը ուղղակի լավ չի հասկանում՝ ինչ է կատարվում, որովհետև ինքը բավականին ազնիվ մարդ է, սակայն ընդդիմադիր թեկնածուներն անում են այն, ինչ պետք է իշխանությանը։ Եթե մենք մերժում ենք այս համակարգը, այն չի կարող աշխատել, որովհետև եթե չկա նման ընդդիմություն, իշխանությունը չի կարող երկար գոյատևել։

Մ.Պ.- Ենթադրենք, Հրանտ Բագրատյանը չէր դրել թեկնածությունը, Րաֆֆին էլ չէր դրել, Հայրիկյանն էլ, մնացել էր էպոսագետը…

Ս.Դ.- Ուրեմն՝ իշխանություն չկա։

Մ.Պ.- Էդ քեզ համար, Ստեփան ջան, բայց Հանրապետականին կխանգարե՞ր շարունակել։

Ս.Դ.- Չկա Հանրապետական կուսակցություն։ Մարդիկ չեն հասկանում, որ Հանրապետականը, որպես կուսակցություն, այլևս գոյություն չունի։ Այն կուսակցությունը, որտեղ կա անձի պաշտամունք, ուղղակի ծառայում է մեկ անձի։ Դրանք մարդկանց խմբավորումներ են, տարբեր ինտրիգների մեջ գտնվող խմբավորումներ։ Հայաստանում ոչ միայն ընդդիմադիր քաղաքական դաշտն է ջարդվել, այլև իշխանական դաշտը, որովհետև դրանք իրար հետ փոխկապակցված են։ Չի եղել նաև ՀԱԿ, եղել է Լևոն Տեր-Պետրոսյան, և այսօր կա Սերժ Սարգսյան։ Եթե քաղաքական համակարգը դեգրադացված է, ինքն արդեն չի կառավարվում։

Մ.Պ.- Իմ կարծիքով, եթե բոլոր հիմնական թեկնածուները չառաջադրվեին, Սերժը հանգիստ կհաղթեր։

Ս.Դ.- Սերժը չէր հաղթի, Սերժն ինքն իրեն կնշանակեր նախագահ…

Մ.Պ.- Եթե նոր քաղաքական ուժերի և շարժումների ծիլեր չլինեն, 2018-ին Քոչարյանը կգա։

 – Տեղի ունեցավ քվեարկությունը, և գրվեց այն թիվը, որը պետք է իշխանությունը։ Արդյոք չի՞ կրկնվում հին ցիկլը՝ մասնակցում ես, պարտվում, և նոր քաղաքական հեռանկարը մտնում է փակուղի։

Մ.Պ.- Կարծում եմ, ցիկլը չի կրկնվում։ Կարծում եմ՝ Բագրատյանի կողքին էլ մարդիկ կկանգնեն, ուղղակի իրենք հրապարակներում չեն։

Ս.Դ.- Կա՞ն այն սիմպտոմները, որ կարող է համաժողովրդական շարժում լինել Բագրատյանի կողքին։

Մ.Պ.- Քիչ առաջ ասում էիր, որ Հանրապետական կուսակցություն չկա, կա Սերժ, այդ դեպքում Սերժն ինչի՞ վրա է կանգնած։

Ս.Դ.- Այդ հիմքը ՀԱԿ-ն է, Դաշնակցությունը, «Բարգավաճ Հայաստանը», ՍԻՄ-ը, մյուսները, մտավորականները, մամուլը։ Այն իր ծախու էությամբ, պայմանավորվածությունների գնալու հատկությամբ, սկզբունքներ չունենալով Սերժ Սարգսյանի հիմքն է։

– Այդ դեպքում ի՞նչ տարբերություն այդ հիմքը դե յուրե մասնակցում է ընտրությանը, թե բոյկոտում է։

Ս.Դ.- Եթե այդ հիմքը բոյկոտում է ընտրությունները, փոխում է խաղի կանոնները, և Սերժ Սարգսյանը կորցնում է իր իշխանության հիմքը։

– Կարող է չմասնակցել, բայց ընդունել խաղի կանոնները։

Ս.Դ.- Ինչպես հիմա չեն մասնակցում, բայց ընդունում են։ Դաշնակցությունը չի մասնակցում, բայց կոչ է անում գնալ ընտրությունների։ Կոչով նպաստում է այդ երևույթի կայացմանը։ «Սարդարապատի» բոյկոտը պասիվ բոյկոտ է։ Ես ավելի շուտ պաշտպանում եմ Անդրեաս Ղուկասյանի մոտեցումը՝ թեկնածուները պետք է հանեն իրենց թեկնածությունը և չմասնակցեն մի բանի, որի հաղթանակը չկա։ Հայտարարեն, որ ընտրություններն արդեն իսկ կեղծված են, և իրենք չեն ճանաչելու և չեն շնորհավորելու։ Եվ չգնալ տեղամասեր։

 Մ.Պ.- Իմ ասածն ուրիշ բան է, ես մարդկանց ասում եմ՝ ինչ որ կլինի, մեր արածը կլինի, եկեք միասին ներդնենք մեր ջանքերը։ 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում