Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, կպարտվի. Թոմաս դե Վաալ

Այս տարի Լեռնային Ղարաբաղում պատերազմ կսկսվի՞: 1994թ. կնքված հրադադարից հետո ամեն տարի այս հարցի պատասխանն էր՝ ոչ, «Քարնեգի»-ի կայքում գրում է հիմնադրամի՝ Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը: Հայերն ու ադրբեջանցիները կրակով են փոխանակվել այսպես կոչված շփման գծի երկայանքով և սպառնալից աղմուկ բարձրացրել: Բայց կողմերից ոչ մեկ որևէ ցանկություն չի դրսևորել իրավիճակը խորացնելու համար:

Այս տարի ազդանշանները շատ ավելի մտահոգիչ էին: Մյունխենի անվտանգության համաժողովում ԵԱՀԿ-ն երկու շաբաթում իր երրորդ ահազանգող հայտարարությունը հնչեցրեց: Հունվարը սովորաբար խաղաղ ամիս է հրադադարում, մինչդեռ այս տարի գրանցվել է 12 զոհ և 18 վիրավոր, գրում է դե Վաալը:

Փորձագետի կարծիքով՝ պատերազմից խոսափելու հիմնական փաստարկները մնում են նույնը: Այն աղետալի վնասներ կբերի բոլորին էլ: Հայկական կողմը 1994թ. հիմնականում վերցրեց, այն ինչ ցանկանում էր: Ադրբեջանը՝ 1990-ականների պատերազմում պարտված կողմը, ավելի շատ խթաններ ունի պատերազմը վերսկսելու համար, որպեսզի փորձի վերագրավել այն տարածքները, որոնք կազմում են իր «դե յուրե» տարածքի շուրջ 14 տոկոսը: Սակայն դա չափազանց համարձակ նախաձեռնություն կլինի: Հաշվի առնելով լեռնային տեղանքը և Հայաստանի պաշտպանությունը՝ գործողությունը հեշտությամբ կտապալվի՝ Ղարաբաղի շուրջ ականապատ դաշտերում վտանգի տակ դնելով ոչ միայն հազարավոր երիտասարդների կյանքը, այլև իշխող էլիտայի գոյությունը: Բաքվի համար առավել ապահով է թուր ճոճել, քան կռվել իսկական զենքերով:

Տրամաբանությունը դեռ լավ է, սակայն պատերազմի վտանգն աճում է շփման գծում սխալ հաշվարկի պատճառվով, շարունակում է փորձագետը: Եթե մի ժամանակ կար խրամատների կեղտոտ գոտի և վատ զինված զինվորներ, այժմ դա վերածվել է ծանր սպառազինության և թռչող սարքերի: Լրագրող և վերլուծաբան Էմիլ Սանամյանի գնահատականով՝ 2014թ. զոհվել է 72 մարդ, 39-ը՝ Ադրբեջանում, 33-ը Հայաստանում, ինչը 2014-ը դարձրել է հրադադարից հետո ամենավատ տարին:

Նոյեմբերի 12-ին ադրբեջանցի զինվորները հայկական ուղղաթիռ խոցեցին երկու բանակների միջև տեղակայված չբնակեցված տարածքում, ինչի հետևանքով զոհվեց օդանավի անձնակազմի 3 անդամ: Ուղղաթիռը չէր գրոհում ադրբեջանական դիրքերը, բայց ակնհայտորեն հատել էր ոչ պաշտոնական 5-կիլոմետրանոց ոչ թռիչքային գոտին, որի շուրջ կողմերը համաձայնություն ունեին:

Ավելին, բռնության ալիքը տարածվեց Ղարաբաղի տարածքից դուրս հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ Նախիջևանի էքսկլավից հյուսիս և հարավ ընկած տարածքներում: Նման հակամարտության դեպքում, եթե այն դարձյալ բռնկվի, տեղի կունենա լայնածավալ պատերազմ Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների միջև:

Ադրբեջանական կողմը ռազմական տեսանկյունից շատ ավելի ուժեղ է, քան 10 տարի առաջ, և հրադադարի գիծը գրեթե միակ տեղն է, որտեղ Ադրբեջանն առավելություն ունի Հայաստանի նկատմամբ: Տարիների ընթացքում ադրբեջանցի պաշտոնյաները մերժել են հրադադարը տարբեր միջոցներով (դիպուկահարներին շփման գծից հետ քաշել կամ հիմնել միջադեպերն ուսումնասիրող մեխանիզմ) ամրապնդելու առաջարկները՝ պատճառաբանելով, որ դա սովորական կդարձնի ստատուս քվոն, ինչը անընդունելի է:

Հունվարի 27-ին երեք հիմնական միջնորդները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, կոշտ կերպով առանձնացրին Բաքվին ՝ ասելով. «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին հետևել իր պարտավորություններին՝ հակամարտության խաղաղ լուծման համար»: Մյունխենում Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևը պատախանեց դրան՝ ասելով. «Այսպիսով, Հայաստանին իմ ուղերձը սա է՝ վերջ տալ օկուպացիային: Հենց որ դուք դադարեցնենք օկուպացիան, մենք կունենանք խաղաղություն, համագործակցություն և հաշտություն: Եվ պատճառը, թե ինչու դա տեղի չի ունենում, այն է, որ հայ զինվորները դեռ Աղդամում և Ֆիզուլիում են»:

Իրենց հերթին, Հայաստանը սիրում է պարբերաբար ցույց տալ Բաքվին, աշխարհին և իր իսկ հասարակությանը, որ իրենք ունեն հզոր սպառազինություն և կարող են իրենք գործողություններ սկսել: Սա այն է, ինչ տեղի ունեցավ նախորդ տարվա հուլիսի 31-ին. Ադրբեջանի կողմից մի քանի փոքր միջադեպերից հետո Հայաստանը եռատամ հարձակում ձեռնարկեց Ադրբեջանի սահմանի երկայնքով: Դա դարձավ սարսափելի արյունահեղությամբ լի մեկ շաբաթի սկիզբը: Իսկ վերջերս Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սպառնալից կերպով զգուշացրեց. «Մենք իրավունք ունենք պրոֆիլակտիկ հարվածներ հասցնել»:

Այս ամենը Ղարաբաղի շուրջ իրավիճակը դարձնում է առավել վտանգավոր՝ հաշվի չառնելով անգամ Ուկրաինայի հետևանքները և մռայլ աշխարհաքաղաքական համատեքստը: Անհրաժեշտ է հրատապ կերպով ուշադրություն դարձնել խնդրին՝ իրավիճակը հանգստացնելու համար, քանի դեռ գարունը և պոտենցիալ երկար, շոգ և վտանգավոր ամառը չի եկել, եզրափակում է փորձագետը:

 

Թարգմանությունը՝ Վիկտորյա Անդրեասյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում