Thursday, 18 04 2024
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա

Քոչարյանը, ուրիշներն ու շագանակը

ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը երեկ հայտարարել է, որ իրենց համար անընդունելի է ընդդիմության միավորման այն տարբերակը, որն առաջարկում է Հայ ազգային կոնգրեսը: Բայց Վահան Հովհաննիսյանը ասել է նաև, որ ընդդիմության միավորում, այնուամենայնիվ, տեղի կունենա: «Անպայման միասնություն տեղի կունենա, բայց մենք կորոշենք, թե ում հետ և ոնց, այլ ոչ թե նրանց թելադրանքով», հայտարարել է Վահան Հովհաննիսյանը` նկատի ունենալով Կոնգրեսին:

Այդպիսով, ՀՅԴ Բյուրոյի անդամը փաստացի հաստատել է այն տեղեկությունները, որ մի քանի կուսակցություններ կարող են ընդդիմադիր նոր միավորում կազմել: Ընդ որում` հատկանշական է, որ Վահան Հովհաննիսյանն օգտագործում է «անպայման» բառը, ինչը թերևս նշանակում է, որ միավորման հարցը արդեն իսկ լուծված է: Հետևաբար այժմ հարցն այն է, թե այդ միավորման մեջ ովքե՞ր են մտնելու, այսինքն` ի՞նչ կուսակցություններ և գործիչներ:
«Ժառանգությունը», լինելո՞ւ է արդյոք Տիգրան Կարապետյանը, լինելո՞ւ է արդյոք Արամ Կարապետյանը, էլ ո՞վ է լինելու, թե՞ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն այլ սուբյեկտներ նկատի ունի: Իսկ ի՞նչ դեր է ունենալու այդ նոր միավորումը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կյանքում, և ի՞նչ դեր է ունենալու այդ նոր միավորման կյանքում Քոչարյանը: Ավելին` առավել ուշագրավ կարող է լինել թերևս հարցը, թե արդյոք նոր միավորումը տեղյակ լինելո՞ւ է իր կյանքում Ռոբերտ Քոչարյանի դերի մասին, թե՞ պարզապես ստեղծվում է` ինքն էլ չիմանալով ինչի կամ ում համար:
Բայց թերևս լավ կլինի, որ այդ միավորմանը գնացող սուբյեկտներն արդեն այժմվանից մտածեն այդ ամենի մասին, եթե մինչ այժմ իհարկե չեն մտածել:

Այլապես այդ միավորումն ընդամենը կատարելու է այն ձեռքի դերը, որով մեկ այլ սուբյեկտ կրակից շագանակներ կփորձի հանել իր համար: Տվյալ դեպքում այդ սուբյեկտը կարող է լինել հենց Ռոբերտ Քոչարյանը: Իհարկե, դատելով թե՛ ներքաղաքական, թե՛ աշխարհաքաղաքական գործընթացներից` Քոչարյանին այդ շագանակը հանել, համենայնդեպս մոտ ապագայում, հազիվ թե հաջողվի, նույնիսկ ուրիշի ձեռքով, բայց այրել այդ ուրիշի ձեռքը` նա հաստատ կարող է: Հետևաբար մեր բարձրացրած հարցերը կենսական են հենց այդ ուրիշների համար, կամ այդ ուրիշը լինելու վտանգի առաջ կանգնած սուբյեկտների համար` կենսական թե քաղաքական, թե զուտ մարդասիրական տեսանկյունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում