Friday, 19 04 2024
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը

Կարապետյանների և իշխանության խնդիրները

Տաշիր մրցանակաբաշխությունը, բացի այն բարոյական ցնցումից, որ առաջացրեց հասարակական շրջանակներում, կարող է ունենալ նաև քաղաքական լուրջ ռեզոնանս և ներգործություն Հայաստանի ներքաղաքական կյանքում, մասնավորապես` ներիշխանական փոխհարաբերություններում և գործընթացներում: Ինչպես հայտնի է, «Տաշիր» մրցանակաբաշխության հովանավորը «Տաշիր Գրուպի» սեփականատեր, Հայաստանից Ռուսաստան մեկնած և այնտեղ միլիարդավոր դոլարների կարողություն կուտակած Սամվել Կարապետյանն է: Նրա եղբայրն էլ` Կարեն Կարապետյանը, Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար է:

Երբ Սերժ Սարգսյանը դառնում էր նախագահ, Կարեն Կարապետյանը համարվում էր վարչապետի հիմնական հավակնորդներից մեկը: Ընդ որում` հայաստանյան մամուլում եղան հրապարակումներ այն մասին, որ Կարեն Կարապետյանի այդ հավակնությունների հովանավորը Սամվել Կարապետյանն է, ով Հայաստանի իշխանությանը, մասնավորապես Սերժ Սարգսյանին, խոստացել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել տնտեսական քաղաքականության համար` դրա դիմաց ակնկալելով եղբոր վարչապետացում: Սակայն Կարեն Կարապետյանը ընդամենը դարձավ ՀՀԿ խմբակցության ղեկավար, իսկ դրանից հետո էլ հայտնվեց նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում:

Այսինքն` Սերժ Սարգսյանը չարդարացրեց Սամվել և Կարեն Կարապետյանների սպասումները: Թե ինչպե՞ս է այդ ամենն ազդել նրանց փոխհարաբերությունների վրա` դժվար է ասել, քանի որ Սամվել Կարապետյանը կարծես թե շարունակում է Հայաստանում կապիտալ ներդրումներ անել, ինչը հուշում է, որ ինչ-որ փոխհամաձայնություն կա:

Սակայն այդ ընթացքում էլ ակտիվորեն սկսեցին տեղեկություններ շրջանառվել այն մասին, որ Կարեն Կարապետյանը նախագահի աշխատակազմում խնդիրներ ունի Սերժ Սարգսյանի շուրջ գտնվող երիտասարդների թիմի հետ, որը գլխավորում է ի պաշտոնե Կարապետյանի տեղակալ Միքայել Մինասյանը, որը դե ֆակտո կարգավիճակով, թերևս, ավելի բարձր է Կարապետյանից` Մինասյանը Սերժ Սարգսյանի փեսան է: Այդ խոսակցությունների ֆոնին տեղի ունեցավ Չոռնի Գագոյի` Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ կապված հայտնի դեպքը, երբ նա ապտակել էր նախագահի արարողակարգի ծառայության աշխատակցին, ով Միքայել Մինասյանի ընկերներից է: Այդ միջադեպի մեջ ակտիվ դերակատարում էր ունեցել նաև Կարեն Կարապետյանը. համաձայն մամուլի հրապարակումների` դերակատարում Գագիկ Բեգլարյանի կողմից կամ օգտին:

Պատահական չէր, որ Բեգլարյանի հրաժարականից անմիջապես հետո մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ նախագահի նստավայրում դրված է նաև Կարապետյանի հրաժարականի հարցը: Ի վերջո, Կարապետյանը, ի տարբերություն Բեգլարյանի, մնաց: Բայց փաստացի մնաց նաև նստվածքն այն մասով, որ Կարապետյանի դիրքերը նախագահականում, այդուհանդերձ, այդքան էլ ամուր չեն, և նրա գլխավերևում երկինքն այդքան էլ անամպ չէ: Կրակի վրա լցվող յուղի դեր կատարեց նաև այն, որ Կարեն Կարապետյանը «Նաիրիտի» բանվորներին, ովքեր ընդամենը իրենց աշխատավարձն էին պահանջում, համբալ էր անվանել: Եվ ահա, այդ ֆոնին կարելի է նաև հենց նրա գլխավերևում պայթած ամպրոպ համարել այն, ինչ կատարվեց «Տաշիրի» հանդեպ հանրային արձագանքի տեսքով:

Տեղի ունեցած մրցանակաբաշխությունն ամենամյա է, և ամեն տարի էլ Սամվել Կարապետյանը շռայլ նվերներ է բաշխում երգիչ-երգչուհիներին: Բայց այս անգամ այդ ամենը կուլ չգնաց ո՛չ երգիչ-երգչուհիների, ո՛չ էլ Սամվել Կարապետյանի համար, և երևի թե նաև Կարեն Կարապետյանի համար, եթե համարենք, որ նրա հայաստանյան քաղաքական կարիերայի սնուցող խողովակը հենց Սամվել Կարապետյանն է:

Կարապետյանը` Սամվելը, «Տաշիր-2011» մրցանակաբաշխությունից հետո հայտնվեց աննախադեպ քննադատության ալիքի տակ, ընդ որում` քննադատություն ոչ միայն հասարակության ընդդիմադիր շրջանակներից, այլ նաև իշխանական մամուլի և շատ իշխանական քարոզիչների շրջանակից: Իսկ դա էլ նշանակում է, որ այդ ամենը հարված է նաև իշխանական համակարգում Կարեն Կարապետյանի առանց այդ էլ ոչ այնքան ամուր թվացող դիրքերին, քաղաքական կամ իշխանական հավակնություններին:

Այստեղ շոշափվում են ոչ միայն Միքայել Մինասյանի թիմի, այլ նաև վարչապետության երազանքը մինչև այժմ փայփայող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և գործող վարչապետ Տիգրան Սարգսյանի շահերը, որոնց համար Կարեն Կարապետյանը բավական լուրջ մրցակից էր: Այլ կերպ ասած` Կարապետյանը հայտնվել է ոչ միայն «օտարների», այլ նաև «յուրայինների» կրակահերթի տակ: Կհաջողվի՞ արդյոք նրան դուրս գալ այդ կրակահերթից: Այստեղ, իհարկե, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպե՞ս է առաջացած աղմուկը հարթելու Սամվել Կարապետյանը: Իսկ դա չափազանց բարդ գործ է լինելու, քանի որ գործ ունենք ոչ թե արհեստական ուռճացված ինչ-որ աղաղակի, այլ միանգամայն հիմնավոր, արդարացի քննադատության և աղմուկի հետ: Ընդ որում` այդ աղմուկի տակից դուրս գալու խնդիր ունի ոչ միայն Սամվել Կարապետյանը, այլ նաև իշխանությունը, նկատի ունենալով հենց այդ իշխանության բարձրագույն պաշտոններից մեկում Կարեն Կարապետյանի առկայությունը:

Ներկայիս իրադրությունը փաստացի ստեղծել է գրեթե անշրջելի մի իրավիճակ, հանրային ինքնագիտակցության մեջ թողել է անդառնալի մի հետք, որի պարագայում այլևս դժվար է պատկերացնել, թե իշխանության գործունեության որևէ դրվագում Կարեն Կարապետյանի որևէ մասնակցություն ուրիշ ինչ ռեակցիա կարող է առաջացնել Կարապետյանի, այդ իշխանության և այդ դրվագի հանդեպ` սուր քննադատությունից և հանրային մերժումից բացի:

Այսինքն` կարծես թե աներկբա է, որ իշխանությունը առաջացած աղմուկից կարող է ձերբազատվել, եթե ձերբազատվի Կարեն Կարապետյանից: Համենայնդեպս, այդ գիծը նկատելի է: Սակայն նկատելի է նաև այն ֆինանսական կախվածությունը, որ իշխանությունն ունի Սամվել Կարապետյանից` ի դեմս նրա ներդրումային ծրագրերի, քանի որ Հայաստանի տնտեսությունը` իշխանության տնտեսական անշնորհք քաղաքականության հետևանքով, հասել է այնպիսի իրավիճակի, որ գրեթե ամբողջությամբ կախված է Ռուսաստանի մեծահարուստ հայերի ներդրումներից: Ըստ ամենայնի, «Տաշիր-2011» մրցանակաբաշխությունը դեռ չի ավարտված և այն դեռ շատ թանկ է նստելու կա՛մ իշխանության, կա՛մ Կարապետյանների վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում