2014-ին Թուրքիա մեկնած հայաստանցիների ընդհանուր թիվը նվազել է: Այս մասին տեղեկացնում է ֆրանսիական «Յառաջը»:
Մինչև 2013-ը այդ երկիր էին մեկնել Հայաստանի 73.365 քաղաքացիներ, 2014-ին այդ ցուցանիշը կազմել է 67.198: Սակայն Թուրքիայի մշակույ¬թի և զբոսաշրջության նախարարության վերջին տվյալներով, որոնք վերաբերում են 2014 թվականի դեկտեմբերին, հայաստանցիների՝ Թուրքիա մեկնելու միտումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ է՛լ ավելի է նվազել՝ կազմելով -35%:
Մինչև 2013 դեկտեմբեր Թուրքիա են մուտք գործել 5.564 հայաստանցիներ, այդ թիվը 2014-ին դարձել է ընդամենը 3.619: