Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօերն Հանս-Յոահիմ վատցկեն մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի խոսքերը:
Ռայոլան հայտարարել էր, որ Մխիթարյանը երջանիկ չէ իր ներկայիս ակումբում և 2015թ. ամռանն, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբային գրանցումը:
« «Բորուսիա»-ն Մխիթարյանի հետ խնդիրներ չունի. խնդիրը կապված է Ռայոլայի հետ»,- Վատցկեի խոսքերը մեջբերում է Kicker-ը: