Saturday, 20 04 2024
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում

Հանրությունը ձերբազատվեց սրանց հետ փոխհարաբերությունների գերին լինելուց

Մենք արդեն առիթ ունեցել ենք գրելու, որ չնայած Հայաստանում առկա սուր բարոյահոգեբանական, իրավա-քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամի առաջացրած շոկային էֆեկտներին, այդուհանդերձ մեր երկրում կատարվումէ նաև յուրօրինակ շոկային թերապիայի գործընթաց, որը հնարավորություն է տալիս լույս տեսնել թունելի վերջում: Մինչ այժմ հասարակությանն ուղղակի շոկի ենթարկած տաշիրյան ակցիան և այդ շոկն էլ ավելի խորացրած «աստղային» արձագանքը, երբ Տաշիրից բնակարան և մեքենաներ նվեր ստացած «աստղերը» այդ բնակարանները կարիքավոր, ընչազուրկ խավին տալու հանրային կոչին պատասխանեցին ըստ էության իրենց լեզուներով հասարակությանը «երեք մատի» կոմբինացիա ցույց տալով, ի վերջո ունի նաև իր էֆեկտը, և այդ պնդումը թող տարօրինակ չթվա:

Բանն այն է, որ այդ էֆեկտի շնորհիվ հասարակությունը ձերբազատվում է ներքին գործընթացներում տարատեսակ շահարկումների աղբյուր կամ գործիք դարձած միֆականության նկատելի չափաբաժնից, որի կրողներից էին դարձել այդ «աստղ» կոչված ահել ու ջահելները, որոնք իրենց հռչակում էին ազգի ու հայրենիքի համար արվեստ անող «գլադիատորներ», բայց իրականում հանդիսանում են ընդամենը նյութի համար կռիվ տվող սովորական բուրժուաներ: Դրա մեջ որևէ դատապարտելի բան չկա` թող երգեն, պարեն, անեն ինչ կարող են և ինչ կամենում են իրենք կամ իրենց գնահատողները, ու թող ստանան իրենց վարձքը: Բայց հանրությունն այլևս ձերբազատվում է այդ փոխհարաբերությունների գերին լինելուց, այդ փոխհարաբերությունների վրա գցված կեղծ միֆականության քողի պատանդը լինելուց:

Տեղի ունեցածը բացեց վարագույրը ամբողջությամբ և ցույց տվեց այդ դաշտի սնանկությունը, դատարկությունը, այն բարոյահոգեբանական խորը դեգրադացիան, որ առկա է իբր հայկական արվեստի տարբեր աստիճանի հռչակ վայելող այդ անձանց մոտ, ում որ իշխանությունն ամեն առիթով հանում էր բեմեր և փորձում էր ծառայեցնել իր քարողչությանը, օգտվելով այդ մարդկանց հանդեպ հասարակության որոշակի վստահությունից և ինչ որ տեղ նաև համակրանքից: Այո, թեև այդ շերտը վաղուց էր իր դեմքը ցույց տվել, այդուհանդերձ ամբողջ հասարակությունը չէ, որ «տեսել» էր այդ դեմքը: Հիմա թերևս բոլորը տեսան: Ու հատկանշական է նաև, որ իշխանությունն էլ ոչինչ չարեց այդ դեմքը փրկելու համար, թերևս ինքն էլ հասկանալով, որ այդ դեմքերն այլևս փրկելն անհնար է: Այդ «աստղերին» տարատեսակ նվերներ, մեդալներ, կոչումներ, տներ ու զանազան այլ բաներ նվեր տվող իշխանությունը նրանց կարող էր այս անգամ մի թեթև էլ խորհուրդ տար, որ հանրային սուր արձագանքին պատասխանեն ոչ թե ամբարտավան մուննաթով, այլ համեստ, խոնարհ, դրանով իսկ փրկելով թե սեփական դեմքը, թե այդ դեմքը իր դեմքին պարբերաբար դիմակ դարձնող իշխանության դեմքը:

Բայց այդ խորհուրդը չեղավ, ինչը նշանակում է, որ իշխանությունն այլևս դեն է նետում, անպետք է համարում այդ դիմակը: Այսինքն, այդ շոու-բիզնես կամ էստրադա, կամ չգիտես էլ ինչ համարվող միջավայրը այլևս անպետք է երկուստեք` թե հասարակության, թե իշխանության համար: Այսինքն, դաշտը զուլալ է, մաքրվել է կեղծ կուռքերից, միֆերից, որոնք բացի հանրային վստահությունն ու համակրանքը հանուն իշխանության հարատևության և հանուն անձնական բարեկեցության շահարկելուց, որևէ այլ նշանակություն չունեին հասարակության և պետության կյանքում: Սա դրական երևույթ է, և տեղի ունեցածն այդ իմաստով ողջունելի գործընթաց է: Ողջունելի թե հանրային օպերատիվ, համարժեք և ըստ էության միահամուռ արձագանքի առումով, երբ անկախ քաղաքական հայացքներից և կողմնորոշումներից, հասարակությունը գրեթե մի մարդու նման դատապարտեց բարոյական այդօրինակ անկման դրսևորումը, և թե նաև հասարակական կյանքում մի կարևոր ոլորտի զուլալման տեսանկյունից, որտեղ արդեն, դատելով առկա իրողություններից, կեղծիքն իր տեղը զիջել է առողջ չափանիշներին, որ իր վերաբերմունքով սահմանեց հասարակությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում