Փետրվարի 1-ին` ժամը 18.58-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արենի գյուղի մոտակայքում ավտոմեքենա է ընկել գետը, կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունից տեղեկացնում են, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի 112-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 34PV961 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել գետը, ինչի հետևանքով 1988թ. ծնված Ա.Գ. տեղում մահացել է, իսկ Ռ. Ռ.-ն տեղի ուժերով տեղափոխվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել գետից: