Կանանց շրջանում թոքերի քաղցկեղից մահացությունը գերազանցել է կրծքագեղձի քաղցկեղի նույն ցուցանիշը: Այսպիսի եզրահանգման են եկել իտալացի բժիշկները, հայտնում է MyJane.ru-ն:
Նրանք նշում են, որ ներկայումս կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղից մահացությունը նվազում է, իսկ թոքերի քաղցկեղի զոհերի թիվն աճում է: Ըստ վերլուծության՝ 2009-2015 թթ. թոքերի ուռուցքային հիվանդությունների բախված կանանց թիվն աճել է 9%-ով:
Պաշտոնական տվյալներով՝ այսօր ծխելու հետևանքով յուրաքանչյուր 100 հազար կնոջից մահանում է միջին հաշվով 14,24, իսկ կրծքագեղձի քաղցկեղից՝ 14,22 կին: Թոքերի քաղցկեղից ամենաշատ մահացությունը դիտվում է Մեծ Բրիտանիայում և Լեհաստանում: