Reuters գործակալությունը ներկայացրել է քուրդ երեխաների կյանքը, ովքեր սիրիական Քոբանի քաղաքից ստիպված փախել են երկրում տիրող քաղաքացիական պատերազմի պատճառով: Քրդերը կազմում են Սիրիայի բնակչության 15%-ը:
Սիրիացի փախստականների ճամբարը գտնվում է թուրքական սահմանամերձ Սուրուչ քաղաքում:
2014թ. դարձավ ամենաարյունալին Սիրիայի քաղաքացիական պատերազմի պատմության մեջ. անցած տարի զոհվել է ավելի քան 76 հազար մարդ: