Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Ներսում թշնամի չեմ փնտրում՝ թշնամին դրսում է. Արա Գևորգյան

«Առաջին լրատվական»-ի «Սիրանկյուն» հաղորդաշարի հյուրն է կոմպոզիտոր Արա Գևորգյանը:

 

Պարոն Գևորգյան, այս տարի Ցեղասպանության հարյուրամյա տարելիցն է:  Դուք արդեն  «Կանք ու կլինենք» նախագծով եք հանդես եկել:  Վերջնական տեսքի բերե՞լ եք, թե՞ ոչ, և  ընդհանուր առմամբ՝ մեր գործողությունները  որքանո՞վ են ադեկվատ,  հավուր պատշաճի նախապատրաստական աշխատանքները:

Ընդհանուր դաշտում ես տեղյակ չեմ, թե ինչ է տեղի ունենում, բայց ցանկացա իմ փոքրիկ մասնակցությունն ունենալ Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործում: Սրանից առաջ ես ունեի 20 լեզվով Ցեղասպանությունը դատապարտող  «Ադանա» երգը: Հիմա ես պատրաստվում եմ  թողարկել 15 լեզվով՝ 15թիվը խորհրդանշական է, հետո մի ձայնասկավառակում 15-ը կարող է տեղավորվել, իսկ 20-ը հաստատ չի տեղավորվում: Ուզում եմ 15 լեզվով ձայնասկավառակ թողարկել:

Դրանից բացի, ես գրեցի մի ստեղծագործություն, որն ինձ համար շատ մեծ պատիվ է: Երբ  ես ցուցադրեցի մաեստրո Չեքիջյանին, լսելուց  հետո միանգամից հարցրեց ՝ ուր են նոտաները: Նա շատ էր հավանել: Իհարկե, կատարվեց նաև ձայնագրություն  Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և պետական ակադեմիական  երգչախմբի հետ միասին: Երգը կոչվում է «Կանք ու կլինենք»: Այն նաև անգլերեն տարբերակ  ունի, տեքստի հեղինակը Դանիել Դեքերն է, երգը կոչվում է  Remember, իսկ հայերենի տեքստի հեղինակը Լևոն Բլբուլյանն է:

Կարող եմ նշել, որ մենք տեքստը սկսել էինք Արամայիս Սահակյանի հետ, հետո շարունակեցինք ամերիկահայ կոմպոզիտոր Հենրիկ Անասյանի հետ: Նոր տեքստ գրեցինք, բայց Երևանում պարզվեց, որ շատ ճակատային է, կոշտ է, դիպուկ է, կռիվը մեջը շատ է, և որոշեցինք մեղմացնել, մեզ փրկեց Լևոն Բլբուլյանը, ով գրեց հոյակապ տեքստ: Բարեբախտաբար, Սփյուռքի նախարարության հրավերով Հայաստանում էին գտնվում 10-15 երկրներից ժամանած երգչախմբեր, որոնք եկել էին մասնակցելու «Իմ Հայաստան» երգչախմբային փառատոնին: Եվ քանի որ երգն արդեն ձայնագրված էր ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հովհաննես Չեքիջյանի Հայաստանի պետական երգչախմբային  կապելայի հետ միասին, առաջարկվեց, որ երգը նրանք միասին կատարեն: Միասին կատարեցին, Հովհաննես Չեքիջյանն էլ ղեկավարեց: Շատ մեծ պատիվ էր ինձ համար, 500 հոգանոց երգչախումբ էր, որ կատարեց այդ երգը: Այստեղից առաջացավ այն միտքը, որ այդ երգչախմբերին պետք է տեղափոխել Ծիծեռնակաբերդ: Տեղափոխեցինք Ծիծեռնակաբերդ,  և այնտեղ նկարահանվեց տեսահոլովակ, որի մի մասը նկարահանվեց միայն: Շատ եմ ափսոսում, քանի որ եթե միանգամից նկարահանեինք, հիմա ավարտված կլիներ, բայց քանի որ հուշահամալիրը նորոգման մեջ էր և այնտեղ տարածքները փակ էին, չկարողացանքամբողջական նկարահանել, նկարահանեցինք միայն երգչախմբերին:  Երբ վերևից դիտում եք, 1915 է կարդացվում:

Այսինքն՝ մինչև ապրիլի 24 հաստատ ավարտին կհասցնեք:

Հուսամ, որովհետև հիմա սպասում ենք, որ եղանակները տաքանան:

Դուք նշեցիք, որ այդքան էլ տեղյակ չեք, թե ստեղծագործողների մոտ ինչ է կատարվում  կամ պետական մակարդակում ինչ է տեղի ունենում, բայց, այնուամենայնիվ, հանձնաժողով է ձևավորվել: Չպե՞տք է լիներ մեկ ընդհանուր գործողությունների  ծրագիր, որի շուրջ արվեստագետները համախմբվեին, ինչ-որ բաներ մշակվեին: Արդյոք Դուք այս մասով բացեր չե՞ք նկատում:

Ես կարծում եմ, որ կազմակերպված բնույթն,  անշուշտ, գոյություն ունի, բայց այդ նախագծում ընդգրկված չեն բոլորը, և այդ ծրագրից դուրս մնացած մարդիկ իրավունք չունե՞ն զբաղվել Ցեղասպանությունը բացահայտող, դատապարտող իրենց օգնությամբ, որը կանոնակարգված չի, ուղղակի գործեր են: Անշուշտ, կա կազմակերպված հանձնաժողով և  կունենա ծրագիր: Ես բազմիցս ասել եմ, որ Ցեղասպանության մասին խոսվում է նեղ մասնագիտական, պատմաբանների, գիտնականների, քաղաքական գործիչների շրջանակներում: Դա ամենակարևորն է, բայց չի խանգարում կողքից մշակութային լեզուն, որն ավելի հասանելի է դարձնում այլ ազգի ներկայացուցիչներին, ովքեր տեղեկանում են: Ես կարող եմ մի պարզ օրինակ բերել, երբ «Ադանա» երգը ձայնագրեց չեխ երգիչ, ու հենց այդ ժամանակ սոցհարցում իրականացվեց Չեխիայի տարածքում, պարզվեց, որ մարդիկ տեղյակ չեն, որ գոյություն է ունեցել Հայոց ցեղասպանություն, հայ-թուրքական հարաբերություններ: Բացարձակ տեղյակ չէին նաև երիտասարդները: Եվ երբ որ Դանիել Հուլկայի «Ադանա» երգը տարածվեց ռադիոյի միջոցով և ձայնասկավառակներով բաժանվեց Չեխիայի խորհրդարանին, այդ ժամանակ հարցը բարձրացվեց օրակարգ, Չեխիայի ժողովուրդը սկսեց տեղեկանալ: Ես վստահորեն կարող եմ ասել, որ դա երգի շնորհիվ էր:

Այսինքն՝ շատ հաճախ ստեղծագործությունն ավելին կարող է անել, քան քաղաքականությո՞ւնը:

Մշակույթի լեզուն՝ դա կլինի ֆիլմ, թատրոն, երաժշտություն, նկարչություն, քանդակագործություն…

Մեր զրուցակիցներից շատերը մտահոգություն են հայտնում, որ 100-ամյակի միջոցառումները կարող են օլիմպիադայի վերածվել,  որովհետև մի տեսակ շատ է կենտրոնացվածությունը:

Ես Ձեզ հետ լիովին համաձայն եմ: Ես միշտ ասում եմ, եկեք ապրիլի 24-ը չդարձնենք ողբի, իսկ մնացած օրերը դիսկոտեկի օր: Ես կողմնակից եմ, որ Ցեղասպանությամբ զբաղվող մարդիկ իսկապես պարբերաբար նկարահանեն հաղորդումներ, համաշխարհային շրջագայություններ կատարեն: Ես լավ առաջարկ ունեմ՝ 15 ազգի երգիչ երգում է իմ երգը, ես առաջարկում եմ  15 երգիչներով համաշխարհային շրջագայություն անել: Օրինակ՝ իմացա, որ Sistem of a Down խումբը համերգներ է տալու տարբեր երկրներում: Ես ուրախացա, դրան պետք է միայն օգնել, միայն աջակցել, որովհետև մենք մշակույթի լեզվով ավելի հասանելի ենք դարձնում:

Այստեղ, իմ կարծիքով, նպատակը հետևյալն է՝ քանի որ թուրք հասարակությունը պատրաստ չէ ընդունել իրականությունը, դեռ հասունացած չէ, բայց ես այս մշակութի լեզվով փոքրի ճնշում եմ գործադրում թուրքական հասարակության վրա, որպեսզի ուր էլ մտնի թուրքը, իրեն ճնշված, արհամարհված զգա, որ իր պապերը ոճրագործություն են կատարել, իսկ ինքը մինչև այսօր դա մարսում է, չի ընդունել: Ուստի տարբեր երկրներում հայտնվող թուրքը, որ կզգա իրեն ճնշում են, ինքն արդեն ճնշում կգործադրի իր ղեկավարության վրա: Ու վերջապես պետք է խելքի գան: Վերջապես, ես վստահ եմ, որ գալու է այն օրը, ես դա երբեք չեմ բացառի, որ թուրքերը կցանկանան ձերբազատվել այն մեծ փորձանքից, որ հիմա իրենց գլխին է: Իրենք մեծ փորձանք բերել են մեր գլխին, բայց հիմա այդ նույն փորձանքը իրենց գլխին է:

Իսկ մենք պատրա՞ստ ենք, որ Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը: Ի՞նչ ենք անելու հաջորդ օրը, արդյո՞ք մենք որոշել ենք:

Ինձ համար ամենակարևորը պատմական ճշմարտության բացահայտումն է և մեր ոտնահարված  արժանապատվության վերականգնումը: Մնացած ուրիշ ոչ մի բան ինձ չի հետաքրքրում:

Այսինքն՝ պատմական հողեր, իրավական հարթություն…

Դրանք բոլորը նյութ են: Եվ այդ հողն է նյութ, և գումարն է նյութ: Ես այդ արյունը ոչ մի գումարի հետ չեմ փոխի: Ցանկալի է, որ հատուցեն, բայց եթե չհատուցեն, դա ինձ համար այնքան մեծ ցավ չի, որքան որ ես կուզեի, որ իմ արժանապատվությունը ներողություն խնդրելով վերականգնեին: Բնականաբար, ներողությունը իր հետ բերում է ինչ-որ բաների վերադարձ, խաչը մեր եկեղեցու գլխին պետք է լինի, մեր կորսված մշակութային տները, որ մեզանից խլվել են, վերադարձվեն: Ես վստահ եմ, որ կվերադարձվեն: Հողային տարածքները միգուցե ժամանակին լինեն, ոչ հիմա, բայց մոտենում է նաև այդ ժամանակը, երբ հողային հատուցումներ էլ կլինեն, քանի որ հիմա քաղաքականությունը գնում է այն ուղղությամբ, ոնց որ Ուկրաինային են մասնատում ԵՄ մտնելու համար, կարծում եմ, որ Թուրքիան էլ են արդեն սկսել մասնատել ԵՄ ընդունելու համար: Քանի որ  շատ մեծ է չափսերով ու իրեն պետք է փոքրացնեն Եվրախորհրդարան վերցնելու համար: Ես դրանում վստահ եմ և չեմ կասկածում: Քանի որ արդեն բարձրացվել է քրդերի պետություն ստեղծելու հարցը և այդտեղ Թուրքիայի այսօրվա տարածքից, ինչպես նաև մեր հողերից մի մաս զիջվում է քրդերին, ինչ-որ մաս հետո կզիջվի մեզ:

Շատ-շատերին կարող է ինչ-որ այլ կերպ թվալ, բայց հողն ինձ համար ընդամենը նյութ է, ինձ համար բացարձակ արժեքը մարդն է: Ինձ համար ափսոսանքը այդքան կորուստն է, արյունն է: Տա Աստված, թող նրանք հողը մեզ վերադարձնեն, հետո կորոշենք ինչ անենք, ո՞վ է դեմ, որ մեզ նյութական փոխհատուցում տան:  Բայց ինձ համար այսօր մեծ ցավ է, որ Արցախում քիչ մարդ է ապրում: Այն էլ այդքան հրաշալի բնություն ունեցող վայրը, անտառներով լեցուն Արցախը, որ մարդիկ չեն գնում այնտեղ ապրելու, Ձեզ ի՞նչ է թվում, պետք է գնան Բայազեթում ապրե՞ն: Չեն գնալու, իզուր խոսում են:

Այսինքն, ինչ-որ առումով մի՞ֆ են մեր պատկերացումները:

Տա Աստված, մեր հողերը վերադարձնեն, թող մերը լինի, մենք կապրենք, թե ոչ՝ ոչ մեկի գործը չի: Թող վերադարձնեն: Ես ինքս պահանջատեր մարդ եմ, բայց նայելով Արցախին և այս արտագաղթը Հայաստանից, ո՞վ է գնալու ապրի: Եվ վերջապես այդ սահման կոչվածը պետք է կարողանանք պահպանել, դրա համար հատուկ ռեսուրսներ են պահանջվում: Ինչքան մեծացավ, զինվոր է հարկավոր: Իսկ մենք փոխանակ լցնենք հայրենիքը մարդկանցով, մենք դատարկվում ենք:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում