ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկում է մեկանգամյա հարկ սահմանել արտասահմանում ստացված կորպորատիվ եկամուտներից: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սպասվում է, որ կառաջարկվի 14%-ի չափով հարկ սահմանել. դրա ներքո կընդգրկվեն մոտ 2 տրլն դոլար գնահատվող եկամուտները:
ԱՄՆ-ում պրոգրեսիվ սանդղակով որոշվող կորպորատիվ հարկի ամենաբարձր մակարդակը հասնում է 35%-ի, ուստի ամերիկյան շատ ընկերություններ փորձում են խուսափել այդ հարկը վճարելուց՝ իրենց օտարերկրյա եկամուտները թողնելով արտասահմանում:
Այդ հարկահանությունից ստացված գումարները ենթադրվում է ներդնել ենթակառուցվածքային նախագծերում:
Սպիտակ տան ներկայացուցիչը հայտնել է, որ նոր հարկ սահմանելու առաջարկը կընդգրկվի բյուջեի նախագահական նախագծում, որը երկուշաբթի օրը կդրվի ԱՄՆ կոնգրեսի քննարկմանը: