ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ըստ «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով» ներկայացրած հայտարարագրի, տարեկան մոտ 5,4 մլն դրամ է եկամուտ է ունենում:
Նրա եկամուտները գոյանում են միմիայն ստացած աշխատավարձից: Տերտերյանն այլ ֆինանսական միջոցներ, անշարժ, շարժական գույք, թանկարժեք իրեր չի հայտարարագրել:
Նշենք, որ Տերտերյանը երկար տարիներ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել ՀՀ կառավարության աշխատակազմում և ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում: 2008թ. հունիսին նշանակվել է տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ, իսկ տարածքային կառավարման նախարարությունը տրտակարգ իրավիճակների նախարարության հետ միավորվելուց հետո նշանակվել է նոր նախարարությունում նախարարի առաջին տեղակալ: