Thursday, 25 04 2024
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները

Բերձորում չեն խնայել կանանց և երեխաներին. Նանոր Սեֆիլյանը՝ երեկվա դաժան հարձակման մասին

Հիմնադիր խորհրդարանի ավտոերթի դեմ գրոհի հրամանը Բաղրամյան 26-ից է եղել: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանի կինը` Նանոր Սեֆիլյանը, որը նույնպես իր երեխաների հետ ներկա է եղել տեղի ունեցածին:

Նրա խոսքով` Ժիրայր Սեֆիլյանը մարմնական վտասվածքներ է ստացել, հիմնականում աչքի շուրջ: «Ժիրայրը երեկ իրեն մի պահ վատ զգաց, տարանք Վայոց ձորի հիվանդանոց, պարզվեց՝ ներքին արյունահոսություն չկար, ամեն ինչ լավ էր: Հիմա համեմատաբար լավ է, 2-3 օրից ավելի լավ կլինի»,- ասաց նա:

Անդրադառնալով տեղի ունեցածին՝ Նանոր Սեֆիլյանը պատմեց հետևյալը. «Նախ ասեմ, որ մենք ուզում էինք ընդամենը խաղաղ երթով, ինչպես Հայաստանի մյուս բոլոր շրջաններն ենք գնացել, հանգիստ մեկնենք Արցախ՝ որպես Հայաստանի մի անբաժան մաս: Այնտեղ էլ կազմակերպենք մեր ավտոերթը, հանդիպենք ուսանողների հետ, նրանց տեղեկացնենք Հիմնադիր խորհրդարանի նպատակի, գաղափարների մասին: Այդ նպատակով ուզում էինք շաբաթ-կիրակի գնալ Արցախ:

Արդեն բոլորին է հայտնի, որ երբ հասանք Արցախի սահմանին, այն փակ էր, ոստիկանները չթողեցին, որ մտնենք Արցախ: Ոստիկանությունն ասաց, որ ձեզ չենք թույլատրելու: Մինչ այդ մենք որոշ տեղեկություններ ունեինք, որ հնարավոր է խափանեն մեր այցը, որովհետև շատերը Ֆեյսբուքում գրում էին՝ «մի՛ եկեք» և այլն: Մենք ամեն դեպքում ուզում էինք լավ բան անել: Մենք մեր ընտանիքով էինք, մյուս մարդիկ` իրենց ընտանիքներով, երեխաներով: Մեզ թույլ չտվեցին մտնել Արցախ:

Ի զարմանս բոլորիս, այնտեղ դիպուկահարներ էին կանգնած, սպեցնազն էր կանգնած դիմակներով: Շատ զարմացած էինք, որ մենք խաղաղ ավտոերթի էինք գնացել, ու իրենք մեզ այդկերպ ընդունեցին:

Երբ ուզեցինք շրջվել ու վերադառնալ, այդ պահին գրոհն սկսվեց: սպեցնազի մարդիկ էին և մի քանի հարբած, քաղաքացիական հագուստով մարդիկ, որոնք հավանաբար ոստիկաններ էին: Սկսեցին աջ ու ձախ, անխնա խփել` առանց նայելու կին, երեխա:

Մենք ոչինչ չենք ասել: Արդեն փակ էր ճանապարհը, մեքենա էր կանգնած: Իջան Ժիրայր Սեֆիլյանը, Պավլիկ Մանուկյանը, Իգոր Մուրադյանը, Էմիլ Աբրահամյանը (վերջին երկուսը հադութցի են), որ խոսեն: Տեսանք, որ օգուտ չունի խոսելը, որովհետև կտրականապես մերժում են, նստեցինք մեքենաները, որ վերադառնանք Հայաստան, ու էդ պահին գրոհն սկսվեց: Վազելով, գոռալով՝ սպեցնազի տղերքը մահակներով հարձակվեցին բոլոր մեքենաների վրա: Մեքենաների ապակիները ջարդեցին, դռները ջարդեցին, մեքենաներից մարդկանց քաշելով դուրս հանեցին, ծեծեցին, վիրավորեցին:

Գրոհն սկսվեց լրագրողին գետնին տապալելով ու մինչև արյունլվիկ ծեծելով: Դրանից հետո անցան մեզ»:

Հարցին, թե, իր կարծիքով՝ ովքեր են կանգնած այս ամենի հետևում, Նանոր Սեֆիլյանը պատասխանեց. «Դե, պարզ էր, որ ԼՂՀ իշխանությունը չէր ուզում, որ մենք գնանք, Հիմնադիր խորհրդարանի քարոզչությունն անենք, բայց ես վստահ եմ, որ հրամանը Երևանից է եկել` Բաղրամյան 26-ից, որի նպատակն այն էր, որ Արցախում այդ քարոզչությունը չլինի ամեն գնով»:

 

Ավելին` տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում